Դեպի վեր

«Շատերը Լեդի Գագայի փարաջանովյան մոտիվներից շատ ավելի են հուզված, քան բուն փարաջանովյան կինոյից». Զավեն Բոյաջյան

bravo.am09/22/2020, 12:00

«Շատերը Լեդի Գագայի փարաջանովյան մոտիվներից շատ ավելի են հուզված, քան բուն փարաջանովյան կինոյից». Զավեն Բոյաջյան

Լեդի Գագայի՝ երեկ թողարկված «911» տեսահոլովակը, որի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, բուռն արձագանք գտավ սոցցանցերի հայկական տիրույթում:

Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը խոստովանել է, որ մտքով չէր էլ անցնի, թե կարձագանքի երգչուհու նոր աշխատանքին, մանավանդ որ «այդ փութաջան տիկնոջ ջատագովների թվին չի պատկանում», բայց հոլովակի հայտնվելուն պես նամակներ է ստանում, որոնց հեղինակները մեկնաբանություն են ակնկալում:

«Անհնար է չնկատել, որ ոմանց ֆեյսբուքյան խանդավառությունը, թե Լեդի Գագան գովազդում է Հայաստանը, հայկական կինոն ու Փարաջանովին, ավելի շատ վկայում է մեկ-մեկ նկատվելիս խիստ շոյված զգալու փոքր ազգի ավանդական ոգեւորության (կամ իր փոքրաքանակությունը մեծարժեքությամբ փոխհատուցելու բարդույթի) մասին, քան համապատասխանում է իրականությանը: Սա նման է թեթեւակի գովեստից տեղնուտեղը չափազանցության վերին ոլորտները թեւելու թուլության: Փարաջանովը Լեդի Գագայի հոլովակի ոգեշնչման, իսկ ավելի շատ նմանակման միակ աղբյուրը չէ. խոսքն այստեղ պաշտամունքային կինոյի հայտնի մի շարք նմուշների/դեմքերի մասին է, որոնց գեղագիտական սկզբունքները, նկարագեղ ոճաբանությունը, սիմվոլիկան ու կոմպոզիցիոն լուծումներն էլ մեջբերվել են:

3


Փարաջանովի կողքին նույնքան զգալի է «ուշացած սյուրռեալիստ» Ալեխանդրո Խոդորովսկու ներկայությունը, հղումներ կան նաեւ Ֆրից Լանգի եւ Ֆեդերիկո Ֆելլինիի գործերին: Իրականում հոլովակի ռեժիսորը՝ ամերիկաբնակ հնդիկ ռեժիսոր Թարսեմ Սինգհը, կիրառել է նույն բանալին, ինչ Ջենիֆեր Լոպեսի, Վինս Վոնի եւ Վինսենթ Դ’Օնոֆրիոյի մասնակցությամբ դեռ 2000-ին նկարահանած իր «Բջիջ» (The Cell) ֆիլմում, այսինքն՝ նորից իր տարերքի մեջ է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր