Դեպի վեր

50-ը կանցնեի այնպես, ինչպես անցել եմ՝ մի բան էլ ավելի. Հասմիկ Լեյլոյան

shamshyan.com09/23/2021, 6:24

50-ը կանցնեի այնպես, ինչպես անցել եմ՝ մի բան էլ ավելի. Հասմիկ Լեյլոյան

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանին տասնամյակներ շարունակ տեսել ենք հայաստանյան տարբեր բեմերում՝ կարեւոր ու նշանակալի համերգներին։ Նա համագործակցել է հայ եւ օտարազգի ճանաչված բազմաթիվ երաժիշտների հետ՝ ինչպիսիք են Ջիվան Գասպարյանը, Հիբա Ալ Քավազը, Պեդրո Յուստաշը, Դավիդ Կուչերմանը, Նադիշանան, Վադիհ էլ Սաֆին, իսկ կոմպոզիտոր, երաժիշտ Արա Գեւորգյանի հետ համագործակցությունն ավելի քան 30 տարվա պատմություն ունի։



Հասմիկ Լեյլոյանն ունի միջազգային մեծ ճանաչում եւ ընդգրկված է Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհի 21 երկրներում հրատարակված հանրագիտարաններում, նա համերգներով հանդես է եկել ավելի քան 60 երկրում։

Քանոնի հայկական հնչողությունը, կատարողական նոր առանձնատակությունները սերունդներին փոխանցելու համար նա հեղինակել է քանոնի բազմաթիվ ժողովածուներ ու ձեռնարկներ, որոնք նաեւ ներառում են հայկական ժողովրդական եւ դասական ստեղծագործությունների փոխադրումներ քանոնի համար։ Հասմիկ Լեյլոյանն ունի ռադիոյի եւ հեռուստատեսության ֆոնդային անհամար ձայնագրություններ, տասնյակ ձայնասկավառակներ։

Առաջին հանդիպումը քանոնի հետ
9-10 տարեկան էի. ծնողներս որոշեցին ինձ երաժշտական կրթության տալ։ Սկզբնական շրջանում այցելել եմ քաղաքային «Պիոներ պալատ». ժողգործիքների շատ լավ անսամբլ ունեին։ Քանոնի առաջին ուսուցիչս էլ եղել է Հակոբ Արաբյանը։ Մեկ տարի գործիք չեմ ունեցել, բայց հետո ծնողներս ինձ համար գնեցին ամենալավ ու թանկ գործիքը, որ պատրաստել էր հայտնի վարպետ Հակոբ Երիցյանը։

Նա նմանատիպ երեք քանոն էր պատրաստել, մյուս երկուսը նվագում էին ավելի փորձառու եւ տարիքով քանոնահարներ, բայց չգիտես ինչու, դրանք վնասվեցին, ջարդվեցին։ Վարպետ Հակոբը շատ էր հետաքրքրված, ուզում էր իր համար ի վերջո պարզել՝ ինչպես է եղել, որ նույն գործիքից երեք հատ պատրաստել է, երկուսը վնասվել են, իսկ իմը մինչեւ հիմա մնում է, իմ տանն է։ Ես դրանից հետո շատ նվագարաններ եմ ունեցել, բայց իմ առաջին քանոնն իր առանձնահատուկ տեղն ունի։ Շատ եմ սիրում այդ գործիքը, որովեհետեւ թանկ ու հարազատ է, եւ բազմաթիվ ջերմ հուշեր կան նրա հետ կապված։

Եղբայրս՝ Արտաշես Լեյլոյանը, որը ճանաչված երաժիշտ եւ խմբավար էր, նույնպես մեծ ներդրում է ունեցել որպես երաժիշտ՝ իմ կայանալու ճանապարհին։ 1990-ականների ծանր տարիներին նա ստեղծեց ժողգործիքների «Հայկ» նվագախումբը՝ համախմբելով եւ միավորելով բազմաթիվ երաժիշտների։ Ցավոք,եղբայրս անժամանակ կյանքից հեռացավ։

Առաջին լուրջ հաջողությունները. մենահամերգ
Ընդունվեցի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց՝ միանգամից 3-րդ դասարան. այնուհետեւ ուսումս շարունակեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումանարանում։ Ընդունվելիս տնօրենը՝ Գոհար Հարությունյանը, երբ լսեց նվագս, հենց քննության օրն ասաց, որ ես քանոնի բաժնում սովորելու ոչինչ չունեմ, որովեհտեւ այն, ինչ նվագեցի, շատերն ուսումնարանն ավարտելիս անգամ չէին նվագում։ Նա առաջարկեց ինձ տեղափոխվել կա՛մ տեսական, կա՛մ դիրիժորական բաժին, բայց ես դեռ դպրոցական տարիներից արդեն իսկ մտածում էի գործիքի կատարողական զարգացման մասին եւ որոշեցի մնալ քանոնի բաժնում։ Սակայն միաժամանակ ցանկանում էի նվագել արֆա (տավիղ), քանի որ այդ նվագարանի հնարավորություններն ավելի մեծ են։

Նվագում էի այնպիսի բարդ ստեղծագործություններ, որոնք դեռ ոչ ոք քանոնով չէր կատարել, ինչպես Գունոյի «Վալպուրգյան գիշերներ» բալետից հայտնի վալսերը։ Առաջին մենահամերգս կայացավ 1974 թվականին՝ երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո։ Այն կազմված էր երկու բաժնից, որտեղ հնչեցին Սարասատեի, Սեն-Սանսի, Ալբենիսի, Շոպենի եւ այլ կոմպոզիտորնբերի դասական վիրտուոզ ստեղծագործություններ, որոնք գրված էին ջութակի, դաշնամուրի համար եւ տեխնիկապես քանոնի համար չէին նախատեսված։ Դրա համար էլ պահանջվում էին կատարողական նոր ձեւեր, որպեսզի հաղթահարեի նման բարդ ստեղծագործությնունները քանոնով կատալեու դժվարությունները։ Ինձ հետաքրքրում էին կատարման նոր ձեւերը, նոր տեխնիկան, որպեսզի հնարավոր լիներ նոր խոսք ասել քանոնի ասպարեզում։

Ես պարզ տեսնում էի, որ լավ ապագա եմ ունենալու, քանոնի միջոցով կարողանալու եմ ինքնադրսեւորվել, իմ անհատական խոսքն ասել երաժշտության ոլորտում։ Այդպես էլ արեցի՝ աշխատելով, Աստծո տված շնորհքը զարգացնելով ու կատարելագործելով։

Խաչատուր Ավետիսյանը
Կոնսերվատորիայում ժողգործիքների բաժին դեռ չկար. ես Հայպետֆիլհարմոնիայում աշխատում էի՝ որպես մենակատար, ի դեպ, այնտեղի առաջին եւ միակ մենակատարն եմ եղել։ Միաժամանակ աշխատում էի Մոսկվայի «Սոյուզկոնցերտում»։ Ամենաբարձր վարձատրվող երաժիշտներից էի։

Ֆիլհարմոնիայում էլ հենց ծանոթացա կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի հետ։ Նա Պարի պետական անսամբլի գործիքային մասի ղեկավարն էր, որը կարճ ժամանակ անց էլ դարձավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը եւ ինձ հրավիրեց աշխատելու այնտեղ։ Ես դժվարությամբ համաձայնեցի, որովհետեւ շատ զբաղված էի իմ համերգներով եւ տարբեր երկրևներիից հրավերներով։ Մոտ 8 ամիս անսամբլում աշխատելուց հետո տեսա, որ ֆիզիկապես չեմ հասցնում։

Երեք անգամ աշխատանքից ազատվելու դիմում եմ գրել, երեքն էլ նա պատռել է, բայց մի օր ուղղակի էլ չգնացի երգի-պարի անսամբլ։ Իմ այդ քայլով Վարպետին նեղացրի. ջահել էի։ Հիմա այդպես հաստատ չէի անի։

Մեկ-երկու ամսից կոմպոզիտորն ինձ կանչեց ձայնագրության. գնացի։ Նա ասաց՝ վաղվանից կգաս աշխատանքի։ Ես նրան երկրորդ անգամ մերժեցի ու երկրորդ անգամ նեղացրի՝ ոչ միտումնավոր։

Հատուկ քանոնի համար ստեղծագործություններ գրած առ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր