Դեպի վեր

ԱՄՆ դեսպանը զգուշացնում է՝ Հայաստանում ներդրումների համար դաշտը նպաստավոր չէ

1in.am07/27/2017, 1:25

ԱՄՆ դեսպանը զգուշացնում է՝ Հայաստանում ներդրումների համար դաշտը նպաստավոր չէ

Օրերս կոնգրեսական Բրեդ Շերմանը, անդրադառնալով հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացմանը, հայտարարել էր, որ Հայ-ամերիկյան տնտեսական գործընկերության զարգացման համար կարևոր դեր ունի նաև երկու պետությունների միջև կրկնակի հարկումից խուսափելու պայմանագրի մշակումն ու ստորագրումը: Նա նաև կոչ  էր արել պետքարտուղարության ներկայացուցիչներին հորդորել ԱՄՆ ֆինանսների նախարարությանը առաջնահերթության կարգով մշակել Հայաստանի հետ հարկային պայմանագիրը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջոն Հեֆերնն էլ նշել էր. «Մենք ցանկանում ենք օգնության տրամադրման վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել՝ հասնելով առևտրային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների»:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառող պայմանագիր ստորագրելու անհրաժեշտություն չկա։ «Ես պետք է ասեմ, որ դեսպանատանն ու Վաշինգտոնում մեր գնահատականների հիման վրա այս պահին նման համաձայնագիր ստորագրելու որևէ անհրաժեշտություն չկա»,- ասել է դեսպանը:

Ինչո՞վ է  պայմանավորված դեսպանի և պետքարտուղարության դիրքորոշումների տարբերությունը: «Առաջին լրատվական»-ը թեմայի շրջանակում զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի հետ:

– Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս կբացատրեք այս երկու՝ իրար հակասող հայտարարությունները: Ինչո՞ւ են դեսպանի և պետքարտուղարության դիրքորոշումները տարբեր:

– Իրականում կապ կա պետքարտուղարության և դեսպանի միջև: Վերջին ամիսներին պետքարտուղարությունից բազմաթիվ այցելություններ են եղել, հատկապես տնտեսական հարցերով թե՛ վերլուծաբաններ, թե՛  նաև անկախ հետազոտողներ, ովքեր հանդիպել են Հայաստանում թե՛ պաշտոնական շրջանակների և թե՛ փորձագիտական շրջանակների հետ: Խնդիրն այն է, որ 2014 թվականի մայիսին ստորագրվեց Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը, որը նախատեսում էր Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի խորացում: Ինչպես պետքարտուղարությունը և նաև Թրամփի վարչակազմը ազդարարեց՝ հումանիտար օգնության փոխարեն գործընկերություն: Ընդ որում՝ եկեք ուշադրություն դարձնենք, որ համաձայնագիրը ստորագրվեց մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանն անդամակցում էր ԵԱՏՄ-ին: Սա ինչո՞ւ է կարևոր. որովհետև մի կողմից՝ ԱՄՆ-ը դրանով ցույց տվեց, որ ըստ էության Հայաստանը չի հանձնում Ռուսաստանին, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունները իրենց շահագրգռությունը ցույց տվեցին, որ ուզում են Հայաստանի տնտեսական անկախությունն ապահովել տնտեսության դիվերսիֆիկացման միջոցով: Եվ ակնհայտորեն այդ համաձայնագիրը ցույց է տալիս, որ անկախ նրանից, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այնուամենայնիվ, տնտեսական դաշտում համագործակցության հնարավորություններ թե՛ Երևանն է տեսնում, թե՛ Վաշինգտոնը: Բայց դրանից հետո տեղի ունեցավ Հայ-ամերիկյան առևտրատնտեսային խորհրդի անդրանիկ նիստը, որի օրակարգում դրվեց երկկողմ առևտրի և դրա զագացմանը խոչընդոտող գործոնների խնդիրը: Դա և՛ մաքսային ոլորտին էր վերաբերում, և՛ ընդհանուր շուկայի մրցակցությանը, հավասար պայմանների ստեղծմանը:  Հիշում եք 2016-ի սեպտեմբերին ԱՄՆ դեսպանի աղմկահարույց հարցազրույցը: Խնդիրն  այն է, որ որքան էլ չխոստովանենք, գնալով հայ-ամերիկյան հարաբերություններում դժգոհությունները շատանում էին, որովհետև մի  կողմից՝ Հայաստանի իշխանությունները պարտավորություններ էին ստանձնել, որ կապահովեն հավասար մրցակցություն ոչ միայն ռուսական, այլև բոլոր ընկերությունների համար, ինչը կհաղթահարի նաև կոռուպցիան: Բայց անցյալ տարեվերջից ակնհայտորեն ՀՀ կառավարությունը հրաժարվում էր պահանջները կատարել, իսկ նախորդ կառավարությունն ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի է վերածվել, նկատի ունեմ՝ կոռուպցիոն խորհուրդը, իսկ այս կառավարությունը նույնպես կոռուպցիայի դեմ պայքարի բարձր մակարդակի հանձնարարություններ տվեց, դեսպանը պարբերաբար հանդիպում էր վարչապետի հետ, քննարկումներ էին անում, բայց դրանից հետո որևէ շոշափելի առաջընթաց նկատելի չէ: Եվ ակնհայտորեն դեսպանի հայտարարությունը, որ այս պահին անհրաժեշտություն չկա այս համաձայնագիրը ստորագրելու, պատճառը թաքնված է դրա մեջ: Ոչ թե պետքարտուղարությունը և դեսպանը հակասություններ ունեն, այլ այն, որ դեսպանը, որպես տեղում Վաշինգտոնի ներկայացուցիչ, ակնհայտորեն շատ քայլեր պետք է անի, որ այդ խնդիրները լուծվեն:

– Կարծում եք՝ կապ ունի՞  վերջերս դեսպանի՝ 8 միլիարդ ներդրում էներգետիկ ոլորտում անելու առաջարկի հետ, որը, ըստ էության, մնաց անարձագանք իշխանությունների կողմից:...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր