Դեպի վեր

Անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես աղետներին դիմակայունության օր.Ֆելիքս Ցոլակյան

armenpress.am3 օր առաջ

Անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես աղետներին դիմակայունության օր.Ֆելիքս Ցոլակյան

Այսօր Գյումրի քաղաքում կայացավ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «հիշատակի եվ աղետներին դիմակայունության օր» խորագիրը կրող միջոցառումների շարք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, միջոցառումներին մասնակցեցին ՀՀ կառավարության անդամները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրեր:

ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի և «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանի կողմից տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմայով նամականիշի մարում:

Ապա Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը: Նիստի ընթացքում գործադիրն ընդունեց դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշում:

Հարցով որպես հիմնական զոկուցող հանդես եկավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:

«Հաշվի առնելով, որ ներկայումս դեկտեմբերի 7-ը համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաև ՀՀ վարչապետի «Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես աղետներին դիմակայունության օր»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ որոշումը միջազգայնացնելու նպատակ է հետապնդում: «Այն երկրներից շատերը, որ մասնակցել են աղետի ժամանակ փրկարարական աշխատանքներում, պատրաստակամություն են հայտնել, որ այս օրը որպես հիշատակի և աղետների կանխման օր նշվի նաև իրենց երկրներում: Արդեն կան նման օրինակնե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD484486.5
EUR550553
RUR7.287.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր