Դեպի վեր

Ինչու հեռացվեց Աբրահամ Խաշմանյանը. ՀՖՖ-ն՝ խիստ պատասխանատու որոշմանն ընդառաջ

1in.am02/14/2020, 2:48

Ինչու հեռացվեց Աբրահամ Խաշմանյանը. ՀՖՖ-ն՝ խիստ պատասխանատու որոշմանն ընդառաջ

Աբրահամ Խաշմանյանի՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը ոմանք համարում են միանգամայն սխալ որոշում՝ նշելով, որ մեր հավաքականը վերջնականապես հայտնվելու է անդունդում։ Մասնավորապես, հայկական ֆուտբոլի տարբեր «գիտակներ» այն կարծիքին են, որ Խաշմանյանին պետք է հնարավորություն տրվեր, և որ Իտալիայից կրած 9։1 պարտությունը սաբոտաժի հետևանք էր։

Ամենայն հարգանքով վերաբերվելով պարոն Խաշմանյանին՝ այնուամենայնիվ հարկ ենք համարում փաստել, որ Հայաստանի ազգային հավաքականը անդունդում հայտնվել է նրա իսկ գլխավորությամբ։ 9։1 հաշվով Հայաստանը երբեք չէր պարտվել։ Անկախ նրանից, թե որոնք են եղել տապալման պատճառները, գլխավոր մարզիչը պետք է հեռանար։ Միանգամայն անընդունելի կլիներ, եթե ՀՖՖ ղեկավարությունը շարունակեր աշխատել Խաշմանյանի հետ։ Վստահ ենք, որ այդ դեպքում ֆուտբոլասերների շրջանում բողոքի լայն ալիք կբարձրանար։ Չմոռանանք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար մի քանի ֆուտբոլիստներ բավական կոպիտ հայտարարություններ էին հնչեցրել Խաշմանյանի աշխատանքի մասին։ Ինչ խոսք, սա ևս անընդունելի դրսևորում էր, բայց այն, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչին չհեռացնելը կարող էր հանգեցնել կոլապսային իրավիճակի նաև թիմի ներսում, կարծում ենք՝ պարզ է։

Այսօր որոշ մարդիկ պատեհ առիթը փորձում են օգտագործել ՀՖՖ-ի ուղղությամբ ցեխ շպրտելու համար։ Չենք կասկածում, որ Խաշմանյանի հեռացման համար մտահոգ մեր հայրենակիցները ներքուստ գիտեն, որ այս մասնագետը օբյեկտիվորեն չէր կարող շարունակել աշխատանքը Հայաստանի գլխավոր թիմում, բայց… Իրականում ՀՖՖ-ն կայացրել է միանգամայն ճիշտ որոշում, որն ուղղակի այլընտրանք չուներ։

Ինչևէ, ներկայում ՀՖՖ-ն գտնվում է խիստ պատասխանատու մի փուլում, որտեղ սխալ թույլ տալ ուղղակի չի կարելի։ Ո՞վ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։ Վստահաբար կարող ենք ասել, որ մեր գլխավոր թիմի նոր գլխավոր մարզիչը տեղացի չի լինի։ Օբյեկտիվորեն հայաստանցի մասնագետների շարքում չկա այն ֆիգուրը, ում հետ հնարավոր կլինի հույսեր կապել։ Վերջին օրերին մամուլում որպես հավանական թեկնածուներ հնչել են իսպանացի մասնագետ Այտոր Կարանկայի և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ՝ արգենտինացի Սանտյագո Սոլարիի անունները։ Այս պահին պատեհ չհամարելով խոսել այս մարզիչների որակների կամ արդյունքների մասին՝ այնուամենայնիվ պետք է ընդունենք, որ խոսքը միանգամայն բարձր մակարդակի մասնագետների մասին է։

Մեր տեղեկություններով՝ ՀՖՖ ղեկավարությունը այժմ բանակցում է մի շարք բարձրակարգ մասնագետների, այդ թվում նաև՝ Կարանկայի և Սոլարիի հետ։ Ամենայն հավանականությամբ Հայաստանի ազգային հավաքականը կունենա իսպանացի կամ իսպանական ֆուտբոլային մոդելը դավանող մասնագետ։ Կրկին պետք է անդրադառնանք կարևոր մի գործոնի։ Անցյալ տարվա հունվարին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն էր նշանակվել իսպանացի հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը: Վերջինիս գործառույթի հիմքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, ինչպես նաև բոլոր հավաքական թիմերի համակարգումը: Մելենդեսին նշանակելով ՀՖՖ տեխնիկական տնօրեն՝ հայկական ֆուտբոլային գերատեսչությունն ըստ էության պատասխանատու որոշում կայացրեց մարզաձևի զարգացման իսպանական մոդելն ընտրելու վերաբերյալ:

Մինչև 17 տարեկանների Հայաստանի հավաքականն այսօր գլխավորում է իսպանացի Ռուբեն Լեսկանոն, իսկ երիտասարդական հավաքականը՝ մեկ այլ իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆլորեսը: Այսինքն՝ երիտասարդ և պատանի ֆուտբոլիստների հետ այսօր աշխատանք է տարվում հստակ ծրագրով, որը մշակել է Մելենդեսը։

Արմեն Գյուլբուդաղյանցը ազգային թիմի ղեկին հայտնվել էր անցյալ տարվա հոկտեմբերին՝ մինչև Մելենդեսի Հայաստան գալը: ՀՖՖ-ն չգնաց կտրուկ քայլի, և չնայած Ազգերի լիգայի խաղարկությունում մեր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր