Դեպի վեր

«Երկրի հակառակ կողմը» գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ. Նիկոլ Փաշինյան

asekose.am02/16/2019, 5:54

«Երկրի հակառակ կողմը» գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ. Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը:

Հանդիպման բանախոսները՝ գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը և Հայկ Համբարձումյանը, լրագրող, բանաստեղծ Մհեր Արշակյանը և արձակագիր Գրիգը, ինչպես նաև գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ներկայացրել են իրենց վերլուծությունը գրքի բովանդակության, դրանում արծարծված հարցերի, գրքի կառուցվածքի, այլ հեղինակների ազդեցության, ինչպես նաև դրա գեղարվեստական, գրականագիտական և քաղաքական նշանակության մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բանախոսներին գնահատականների համար՝ դրանք որակելով փոխլրացնող և իր խոսքում անրադարձել գրքի ստեղծման պատմությանը, դրա շարժառիթներին. «Այսօր որոշել եմ գրքի ստեղծման ամբողջ համատեքստը բացել և նրա հետագա ճակատագիրը: Երբ ես ընդհատակում հայտնվեցի մի տեղում, երբ արդեն մշտական կապ ունեի արտաքին աշխարհի հետ, այսինքն՝ Հակոբ Սիմիդյանը ամեն օր գնում-գալիս էր և ասում էր, թե ինչ կատարվում, ինչ են խոսում մարդիկ, այդ ժամանակ շատ հաճախ ստանում էի տեղեկատվություն, որ մարդիկ խոսում են` այս կամ այն դեսպանատանն է թաքնված, բայց ամենամեծ կարծիքն այն է, որ Դուբայում են տեսել, Աթենքում և այլն: Այդ ժամանակ մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգված է, որ ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալեն, այլ զինված դիմադրության իմիտացիա ստեղծեն և ֆիզիկապես ոչնչացնեն: Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր, և ես առաջինը մտածում էի հետևյալը. եթե այդ բանը տեղի ունենա, այսինքն՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, հարց է՝ մարդիկ ի՞նչ կմտածեն, կասեն՝ ո՞վ էր, ի՞նչ էր ուզում անել, ինչո՞ւ եկավ, ի՞նչ արեց, և ինձ համար նպատակ էր դրված ստեղծել ինչ-որ բովանդակություն, որ եթե որևէ մեկին երբևէ հետաքրքրի՝ այդ ի՞նչ էր և ո՞վ էր, ինքը կարողանա ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև քաղաքական տեքստերը, ելույթները այդքան խորը չեն կամ եթե նույնիսկ խորն էին, խորքն այդքան տեսանելի չէ, որովհետև շատ ընթացիկ իրավիճակի հետ են կապվում և երկրորդը, ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Հայաստանում եմ, Երևանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետև այդ համոզվածությունն արդեն կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ: Այդտեղից առաջացավ գաղափարը՝ գրել ի սկզաբեն հոդվածների շարք, որը նրանց կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից: Այս երկու մոտիվացիան է եղել:

Ինչո՞ւ հակառակ կողմից: Գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ եթե նկատել եք՝ ես Մյասնիկյանի արձանի կողմից գնում եմ դեպի Ազատության հրապարակ: Ամբողջ գաղափարը հետևյալն է, որ Մյասնիկյանի արձանի մոտից գնալ Ազատության հրապարակ այնպես, որ քո գնացած ճանապարհը հետ չգնաս, այսինքն՝ անընդհատ առաջ գնաս: Առաջ գնալով քո գործողության մեջ չլինի հետ գնալու, նահանջելու գործընթաց: Երկրորդը՝ դու հեռանում ես, ըստ էության, փախուստ է, հետախուզվողի կարգավիճակ, այնպես չստացվի հանկարծ, որ դու փախար քո հայրենիքից, դու փախար ինքդ քեզնից, այսինքն՝ ինչպե՞ս անել, որ Հայաստանից հեռանալ, բայց Հայաստանից չհեռանալ: Ինչպե՞ս ասել, որ Հայաստանից հեռացար, բայց չստացվի, որ Հայաստանից փախար: Միակ տարբերակն այն է, որ դու էլի Հայաստան ես գնում: Վեպի գաղափարն այն է, որ այնտեղ կա տող, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ և գնում եմ պարզապես երկրի հակառակ կողմից: Կա տող, որ «բայց չէ՞ որ կա նաև այլ ճանապարհ, կարճ ճանապարհ, բայց ո՞վ ասեց, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է: Շատ հնարավոր է, որ ճիշտ ճանապարհը երկար ճանապարհն է, և հենց դա է պատճառը, որ երկրի հակառակ կողմից գնալու անհրաժեշտությունն է առաջացել:

Հաջորդ ամենակարևոր սկզբունքային պահը. ինչպե՞ս սենյակում փակված Արեշում ճամփորդել ամբողջ աշխարհով: Դրա միակ տարբերակը գիրքն է և գրականությունը: Ըստ էության, ամբողջ ճամփորդությունը ընթերցանությունների շարք է, գրքերի շարք է, և երկխոսություն է հերոսների հետ և իմ փորձն է մտնել այդ գրքի մեջ և ապրել այդ գրքերի մեջ: Օրինակ՝ Վրաստանի հետ կապված բոլոր դրվագները Նոդար Դումբաձեի գրականությունն է, որ ես հենց այդ ընթացքում կարդացել եմ: Վրաստանից դեպի Հունաստան Եզոպոսի առակներն են, և նավի վրայի երկխոսությունները ամբողջությամբ Եզոպոսի առակներն են: Հայաստանի մեջ Իմաստուն ծերուկը, որ ուղեկցում է, իհարկե, Թումանյանն է, և Թումանյանը հերոսին ուղեկցում է Հունաստանից դեպի Մակեդոնիա՝ Մարկոյի միջոցով: Մարկոն սերբական էպոսի հերոսն է, որը Թումանյանը թարգմանել է և հայերենում ներկայացրել: Հետագայում շարունակությունը Կաֆկայի «Դատավարություն» վեպի մեջ է, որովհետև իմ իրավիճակը իրականում շատ նման էր այդ վեպի իրադարձություններին և այդպես շարունակ՝ Էռնեստ Հեմինգուեյ, Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը, մեռնելու ժամանակը», Վալտեր Սքոթի «Քվենթին Դորվարդ» և այլն: Ամբողջ այդ ճանապարհը պարտադիր գրականության հետ կապ ունի՝ ճապոնական գրականություն, Կուբայի հատվածը Չէ Գևարայի մասին պատմող գրքի տպավորություններն են, Ֆրանսիայում՝ Շառլ դը Գոլ և Ֆրանսուա Սագանի «Բարև թախիծ», Շուկշինը, Գոգոլի «Մեռած հոգիները», որովհետև այնտեղ ընտրակեղծարարության տրամաբանությունը դրված էր, և այդպես շարունակ, այսինքն՝ ամեն հատված կոնկրետ գրական ստեղծագործության հետ կապված է: Այս հատվածներն իրար հետ կապված են այն մասերի հետ, որոնք, այսպես ասած, իմ սուվերեն ստեղծագործությունն է, իմ սուվերեն տեքստն է և վերաբերմունքը, որը հենց ստեղծված է այդ տրամաբանության մեջ:

Այստեղ էթիկական հարց է առաջանում՝ որքանո՞վ է ճիշտ ուրիշ գրականությունից ներշնչվելով ինչ-որ տեքստ ստեղծել: Իրականում այդ հարցի պատասխանը ես գիտեի, որովհետև գրական մի ստեղծագործություն շատ մեծ տպավորություն էր ստեղծել, և շատ սիորւմ եմ այդ գործը՝ Խորխե Լուիս Բորխեսի «Պիեռ Մենարը՝ «Դոն Կիխոտի» հեղինակ»-ը, որտեղ հերոսն ուղղակի նորից գրում է «Դոն Կիխոտը» և համոզված է, որ իր գրած «Դոն Կիխոտը» ոչ մի ընդհանրություն չունի Սերվանտեսի գրած «Դոն Կիխոտի» հետ: Այդ ասոցացիան կար, ես ինչ-որ առումով ինձ դնում էի Պիեռ Մենարի դիրքում, որը դառնում է «Դատավարության» հեղինակ, Նոդար Դումբաձեի վեպերի հեղինակ, Եզոպոսի առակի հեղինակ և բոլոր այդ հնարավոր ստեղծագործությունների հեղինակ:

Երբ ես դուրս եկա ընդհատակից, հետո բանտից, ողջ ընթացքում անընդհատ իմ օրակարգում եղել է գիրքը հրատարակելը: 2011 թ., երբ բանտից դուրս եկա, առաջին գործը, որ արեցի՝ մտածեցի, թե ինչպիսին պետք է լինի շապիկը: Այս լուսանկարը ես արել եմ 2011 թ.՝ բանտից դուրս գալուց մի քանի ամիս հետո: Հետո երբ մտածում էի, որ գիրքը պետք է հրատարակել, այնպիսի զգացողություն պատեց ինձ, որ սա ընդամենը հոդվածների շարք է և մեծամտանալ՝ գիրք տպելու աստիճան, այդքան էլ պատեհ չէ և այդպես մնաց: Եվ ահա, 2018 թվականին, ես այդ ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավարն էի, ինչպես գրքի հետևում գրել եմ, Հայկ Կոստանյանը հանդիպում էր ցանկացել: Հանդիպեցինք, ինքն ինձ ասաց՝ խնդրում եմ թույլ տաք, որպեսզի ես այդ գիրքը հրատարակեմ: Ասացի հրատակաչի փորձ ունե՞ք, թե՞ ոչ, այսինքն՝ ինքը որպես հրատարակիչ բոլոր առումներով անընդհատ, թող ների ինձ, անվստահություն էր ներշնչում, թե արդյոք ինքն այդ գործը կարող է կազմակերպել: Մյուս կողմից, այդ հարցը կար, թե իմաստ ունի՞ արդյոք սա տպագրել: Ես ասացի, որ մինչ այդ հարցի պատասխանը տալը ինձ անհրաժեշտ է կարդալ այս գիրքը, հասկանալ, թե ինչ է գրված: Եվ երբ կարդացի գիրքը, այնպիսի տպավորություն էր, որ ես ինքս ինձ նամակ եմ գրել 10 տարի առաջ, այսինքն՝ սա խոսակցություն է ինքս ինձ հետ: Այդ ընթերցման արդյունքում էր, որ ծնվեց «Չար տնակի հեքիաթը»: Ինչո՞ւմ էր հեքիաթի իմաստը՝ կոնտեքստը նրանում է, որ կարծես թե Ազգային ժողովի շենքը, «Ելք» խմբակցության ղեկավարի աշխատասենյակը խժռել է բոլոր այն արժեքները, որոնք այստեղ նկարագրված են, այսինքն՝ կերել է իմ հիշողությունն այն իմաստով, որպեսզի չհիշեմ, թե որն է առաքելությունը, որն է այն խնդիրը, որը պետք է լուծվի:

Այս գրքի ընթերցումն էր, որ վերակենդանացրեց, այսինքն՝ որպես ինքս ինձ գրած նամակ օգնեց հասկանալ, որ այն չէ իմ գործը, երբ այս աշխատասենյակում նստած պետք է լինեմ խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր, որը պետք է սուր ելույթներ ունենա և այլն, , մի մասն ասի, որ հաստատ սա պայմանավորված է, թատրոն է խաղում, մյուս մասն ուրիշ բան ասի: Բայց պարզ էր, որ պետք է գործողություն: Եվ, իհարկե, այս գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ:

Այն միտքը, որ գրքում դրված բոլոր խնդիրները գործնականում լուծվող են, ինչ-որ առումով ճիշտ է՝ մի տարբերությամբ: Շատ հնարավոր է, որ այն, ինչ այստեղ գրված է, հնարավոր է՝ պարզվի, որ շարունակական է, երկրագնդի պտույտի նման անընդհատ ուղեծիր ունի և այդ ուղեծրով պտտվում է: Ինչի՞ համար եմ ասում, որովհետև այս գրքում կա մի գլուխ՝ «Ւ՞նչ է անում այդ բանտապահը»: Այդ գլուխը նկարագրում է, որ գլխավոր խմբագրի իմ աշխատասենյակում էլ ես բանտում եմ, ինչ-որ տեսանելի և անտեսանելի բանտապահներ կան, հետո, երբ ճամփորդում եմ, միևնույն է, ինձ հետ է այդ խցիկը, բանտախուցը քարշ եմ տալիս ամբողջ աշխարհում, հետո երբ բանտախցում եմ՝ կրկին բանտախցում եմ: Անկեղծ ասած, մի քանի օր առաջ մտածում էի, որ ես կրկին բանտախցում եմ: Ինչո՞ւ հիմա առավել, քան նախկինում, որովհետև հիմա ես ամեն օր գտնվում եմ մի տեղում, աշխատում եմ մի աշխատասենյակում, որտեղ նույնիսկ հնարավոր չէ պատո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր