Դեպի վեր

Շուտով խնդիր կառաջանա վերականգնել սահմանադրական կարգը. yerevan.today

slaq.am02/15/2020, 12:42

Շուտով խնդիր կառաջանա վերականգնել սահմանադրական կարգը. yerevan.today

yerevan.today

Գործող իշխանության մոգոնած հրատապ հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր պատկեր է ուրվագծվում: Ի դեպ, դեռևս «այո»-«ոչ»-ի քարոզարշավը չի էլ սկսվել, այսինքն պաշտոնական քարոզչությունը չի մեկնարկել: Բայց, եթե այդ օրենսդրական «մանր» հարցը խոչընդոտ չէ վարչապետ Փաշինյանի համար, ապա այն խոչընդոտ չէ ոչ մեկի համար, ընդհանրապես:

Բայց հետաքրքրական է ոչ այնքան դա, որքան քաղաքական տարբեր ուժերի արձագանքը: Արդեն հայտնի է, որ ՀՅԴ-ն կոչ է արել քաղաքացիներին՝ «մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն»:

Գրեթե նույն կերպ, ՀՀԿ-ն, հանրաքվեի քայլը բնորոշելով որպես արկածախնդրություն, «պետականությունը քանդելու հերթական քայլ», հանրաքվեի օրակարգը՝ կործանիչ, «չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին», հայտարարեց, որ որոշում են ընդունել հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ:

ԲՀԿ-ն մի կողմ է քաշվել հանրաքվեի հարցում, ինչպես մի կողմ քաշված կեցվածք դրսևորեց խորհրդարանում այդ հարցի քննարկման ժամանակ: «Լուսավոր Հայաստանը», հնարավոր է, կգնա Փաշինյանի իշխանությանը հակադրվելու ճանապարհով: Նման տակտիկական քայլով, ի լրումն ամենի, մարուքյանի ԼՀԿ-ն կարող է լուծել նաև ընդդիմադիր ուժի լրացուցիչ տեղեկանք ստանալու խնդիրը:

Հարկավ, երկրում կան նաև այլ քաղաքական ուժեր, կուսակցություններ, որոնք առաջիկա օրերին կհստակեցնեն իրենց դիրքորոշումը, եթե արդեն չեն արել դա:

Իշխանության եկած ՔՊ-ն կամ «Իմ քայլը» դաշինքը, հասկանալի է, միահամուռ «ուռա», կներեք՝ «այո» բացականչելու դիրքերում է, բրեժնևյան լճաման հանգույն՝ երկարատև, որոտընդոստ ծափահարություններով-բանով:

Սակայն հարցեր կան: Նախ, հարց է ընտրողների մասնակցությունը: Սահմանադրության փոփոխությունների հարցերով հանրաքվեներին (եթե 1995-ի «ընդունման» հանրաքվեն չհաշվենք, 3 անգամ է նման բան կազմակերպվել 2003, 2005 և 2015 թվականներին) ընտրողներն առանձնապես մեծ խանդավառությամբ չեն արձագանքում, որպես կանոն, մասնակցության ցուցանիշը ցածր է: Եթե ելնենք այն բանից, որ ԱԺ վերջին արտահերթ ընտրությունների ժամանակ պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանում կա ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար քաղաքացի, ապա հանրաքվեով «այո»-ն անցկացնելու համար Փաշինյանի իշխանությանն անհրաժեշտ կլինի առնվազն 650 հազար, եթե ավելի տառացի, ապա՝ 648 հազար 250 «կողմ» կամ «այո» քվեաթերթիկի առկայություն:

Նույն այդ 2018թ. դեկտեմբերի ԱԺ արտահերթ ընտրություններին, ըստ ԿԸՀ պաշտոնական արձանագրության, գրացված ընտրողներից մասնակցել է ընդամենը 1 միլիոն 261 հազար քաղաքացի: Այսինքն ընդհանուրի կեսից էլ քիչ: Հիմնականն այս դեպքում այն է, որ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն ստացել է 884 հազար 864 քվե: Այսինքն, զուտ թվաբանորեն, նույնիսկ ընտրողների ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD498504
EUR544557
RUR6.326.7
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր