Դեպի վեր

Վրաստանը ընտրողաբար է բացում սահմանները, և ՀՀ-ն դեռ երկար այդ ցանկում չի լինի. Հ. Միքայելյան

yerkir.am05/21/2020, 12:30

Վրաստանը ընտրողաբար է բացում սահմանները, և ՀՀ-ն դեռ երկար այդ ցանկում չի լինի. Հ. Միքայելյան

«Միգրացիոն շարժը Հայաստանում նախկինում սկսվում էր փետրվար ամսից, հիմա արդեն մի փոքր ուշ՝ մարտից, իսկ միգրացիայի հիմնական ժամանակահատվածը ապրիլ-մայիս ամիսներն են»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Խոսելով աշխատանքային, կրթական միգրացիոն ծավալների կրճատման հետևանքների մասին՝ Միքայելյանն ընդգծեց․ «Պետական, բիզնես, մասնավոր բազմաթիվ ծրագրեր չեղարկվել են կամ հետաձգվել, կրթական ծրագրերի դեպքում գործ կունենաք պարզապես հետաձգվելու հետ, եթե իհարկե տնտեսական հետևանքները այնքան մեծ չլինեն, որ իրագործելը խնդիր դառնա։ Հավանաբար որոշ ժամանակ՝ մեկ կամ մի քանի տարի, տնտեսական կորուստներ կլինի։ Սոցիալական ազդեցություն նույնպես կա, կառավարությունը փորձում է մեղմացնել այդ հետևանքները, բայց ամբողջությամբ չեղարկել չի կարող։ Մեղմացումը դեռևս ստացվում է, բայց քանի որ մենք դեռևս ճգնաժամի սկզբնական փուլում ենք, ապա գուցե ունենանք երկարատև կորուստներ, որը հետք կթողնի, և կունենանք ազդեցություն ոչ միան սոցիալական, այլև քաղաքական հարցերում։ Որքան էլ որ այս ճգնաժամը մեղմացնելու գործիքակազմ կա, այունամենայնիվ, այն չի կոմպենսացվում»։

Հարցին` արդյո՞ք սահմանների վերաբացումը կարող է որոշակիորեն մեղմել ստեղծված իրավիճակը, քանի որ բազմաթիվ մարդիկ արտագնա աշխատանքի գնալու հնարավորություն կունենան, զբոսաշրջիկներ հոսք կարող է լինել, Հրանտ Միքայելյանը պատասխանեց․

«Սահմանի բացելը միակողմանի գործընթաց չէ. արդյո՞ք ՀՀ-ի հետ կբացեն սահմաններն այլ երկրներ, և ո՞ր երկրները: Բացի այդ, ենթադրենք՝ սահմանը բացվեց, սա արդյո՞ք կնշանակի, որ իրավիճակը վերահսկվում է: 1918 թ. պանդեմիայի փորձը ցույց է տալիս, որ հիմնական տնտեսական վնասը տվել է ոչ է կարանտինը, հենց պանդեմիան ինքնին: Եթե այս ճգնաժամի սկզբնաղբյուրը, այսինքն՝ համավարակի հիվանդությունը, չհաղթահարվեց, ապա փորձել առանձին տնտեսական խնդիրները հաղթահարել, շատ բարդ կլինի։ Որպեսզի Հայաստանում տնտեսությունը շարունակի զարգանալ, պետք է ծառայությունների և ապրանքների արտահանման պահանջարկ լինի, և քանի դեռ աշխարհում, այդ թվում՝ ՀՀ-ում, հիվանդությունը չի վերացել, դա չի լինի»:

Քաղաքագետը որպես օրինակ բերում է տուրիզմի ոլորտը և փաստում, որ եթե անգամ հիմա սահմանները բացվեն, ապա, եթե ՀՀ-ում համավարակի պայթյուն է լինելու, տուրիստները չեն գա:

«Մեծ հաշվով ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր