Դեպի վեր

Ինքնաձիգ, ատրճանակներ, նռնակներ․ քաղաքացիները ոստիկանության բաժիններում հրազեններ են հանձնել (տեսանյութ)

armtimes.com07/2/2020, 6:18

Ինքնաձիգ, ատրճանակներ, նռնակներ․ քաղաքացիները ոստիկանության բաժիններում հրազեններ են հանձնել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին Տավուշի մարզի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային արտադրության ինքնաձիգ ու 9 մմ տրամաչափի տասնմեկ փամփուշտ: Տղամարդը հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Այնթապ գյուղի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր որսորդական հրացանն ու տարբեր տրամաչափի 70 փամփուշտ, որոնք գտել է տան տանիքում։

Արարատի մարզի Նարեկ գյուղում բնակվող 35-ամյա մի տղամարդ ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված «Կարաբին» տեսակի հրազեն և 150-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ մի մասը ժապավենի վրա ամրացված։

Դալար գյուղի բնակիչներից մեկը ևս Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տեսակի հրազեն՝ հայտնելով, որ այն ձեռք է բերել տարիներ առաջ։

Բյուրեղավանի բնակչուհիներից մեկը ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանած նռնակն ու տարբեր տրամաչափի 240-ից ավելի փամփուշտ։

Արմավիրի մարզի բնակիչներից մեկը զանգել է ոստիկանության Արմավիրի բաժին ու հայտնել, որ քաղաքի չգործող կաթի գործարանի մոտ հրազեն է թողել։ Քաղաքացու հայտնած վայրում Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են գործարանային համարը ջնջված հրացան, ականանետի ական ու 40-ից ավելի փամփուշտ։

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Լուսագյուղի բնակիչներից մեկը բաժին է բերել տանիքում գտած «ՏՕԶ» տիպի հրացանը, ինքնաձիգի փամփշտա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր