Դեպի վեր

Հասանովը խոստովանեց Ադրբեջանի անզորությունը. Արցախը ինքնուրույն է լուծել խնդիրը՝ չեզոքացնելով Բաքվի «ռազմական դիվանագիտությունը»

1in.am06/27/2020, 1:06

Հասանովը խոստովանեց Ադրբեջանի անզորությունը. Արցախը ինքնուրույն է լուծել խնդիրը՝ չեզոքացնելով Բաքվի «ռազմական դիվանագիտությունը»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մի քանի օր առաջ ադրբեջանական CBC TV-ին տված հարցազրույցում բողոքել է, թե հայկական կողմը հատուկ սարքավորումներ է տեղադրել առաջնագծի ողջ երկայնքով, որի պատճառով ադրբեջանական կողմը, ըստ էության, զրկվել է ռազմական սադրանքների, հրադադարի խախտումների, դիվերսիոն հարձակումների միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու հնարավորությունից՝ ինչպես անում էին նախկինում՝ մինչև 2016-2017 թթ.: Ընդ որում, Հասանովը բողոքել է ոչ միայն Հայաստանից, այլև Միացյալ Նահանգներից՝ հայտարարելով, թե «հայերը» «ռազմական նշանակության» այդ սարքավորումները «գնել են շնորհիվ իրենց հովանավորների Միացյալ Նահանգներում»:

«Ես, ի դեպ, ասել եմ դրա մասին Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին: Ճիշտ է, ոչ ոք ինձ չպատասխանեց՝ ինչպես են նրանք կարողացել դա անել… Նրանք տեղադրել են դիտարկման համակարգերը, իսկ իրենք հետ են քաշվել, որ մենք չկարողանանք հասնել նրանց հրաձգային զենքով: Բայց մենք ունենք ազդեցության այլ մեթոդներ», – ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոստովանությունը

Անշուշտ, առաջին անգամը չէ, երբ անդրադառնում ենք Զաքիր Հասանովի այս կամ այն հայտարարությանը, ու ինչպես նախկինում, այնպես էլ այժմ առաջին հերթին պիտի հաշվի առնենք այն փաստը, որ գործ ունենք հակառակորդ պետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, որը հաճախ է դիմում կեղծիքների, փաստերի խեղաթյուրման, ապատեղեկատվության տարբեր հնարքների՝ ռազմաքաղաքական ինչ-ինչ օգուտներ ստանալու կամ հայկական կողմին հատկապես տեղեկատվական դաշտում վնասելու նպատակով: Այս հանգամանքը այնպայման պետք է նկատի ունենալ:

Այդուհանդերձ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս վերջին հայտարարությունը բավական ուշագրավ է, քանի որ առերևույթ այն շատ նման է յուրօրինակ խոստովանության առ այն, որ հայկական կողմը, շնորհիվ առաջնագծում տեղադրված տեսադիտարկման սարքերի, ըստ էության զրկել է ադրբեջանական կողմին իր այսպես կոչված «ռազմական դիվանագիտության» քաղաքականությունը նախկին արդյունավետությամբ կիրառելու և հայկական կողմի վրա ճնշում գործադրելու հնարավորությունից: Եվ եթե ուշադիր լինենք CBC TV-ի հարցազրույցի նշված հատվածին՝ այն «ցավը» կամ ափսոսանքը, որ վերջին 2 տարիներին իրավիճակը առաջնագծում ավելի խաղաղ է, նկատվում է թե՛ հաղորդավարի հարցի մեջ և թե՛ Հասանովի խոսքում: Կարելի է ասել, որ սա մի ընդհանուր ադրբեջանական ընկալում է, որն այս դեպքում շատ բանի մասին է խոսում:

Հասանովը հաստատեց՝ Ադրբեջանը ագրեսոր է

Այս հանգամանքի վրա ուշադրություն են դարձրել նաև մեր փորձագետները, մասնավորապես՝ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, որի խոսքերով՝ Հասանովի վերոնշյալ «բողոքը» անհեթեթության գագաթնակետն է, քանի որ տեսադիտարկման համակարգերը ռազմական կամ ոչ ռազմական նշանակության չեն լինում: Իսկ ավելի լայն իմաստով Ադրբեջանի պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ հաստատեց մեզ հայտնի այն իրողությունը, որ Ադրբեջանը ագրեսոր է և կրակելը նրա քաղաքականության կարևոր բաղադրիչներից է, սակայն այժմ ստացվում է, որ տեսադիտարկման սարքերը լրջորեն խոչընդոտում են այդ քաղաքականության իրականացմանը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարի ասածը անհեթեթություն է: Տեսադիտարկման համակարգը չի կարող լինել ռազմական կամ ոչ ռազմական նշանակության: Տեսադիտարկման համակարգը զենք չէ, առավել ևս մահաբեր զենք չէ: Իսկ եթե Զաքիր Հասանովը ի նկատի ունի էմբարգոն, որից բողոքում էր մեկ այլ հարցազրույցում՝ ասելով, թե ինչո՞ւ են Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս երկրները էմբարգո սահմանել նաև Ադրբեջանի նկատմամբ, ապա էմբարգոն սահմանված է մահաբեր սպառազինության, զենքերի վաճառքի նկատմամբ, ոչ թե երկակի նշանակության այդպիսի արտադրանքների, առավել ևս՝ տեսադիտարկման համակարգերի, որ յուրաքանչյուր մարդ, այդ թվում մենք էլ կարող ենք ցանկացած տեղից այդ համակարգերը և տեսախցիկները պատվիրել ու ստանալ: Ըստ այդմ՝ թե՛ Արցախը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն իրավունք ունեն պատվիրելու և ստանալու նման սարքավորումներ ցանկացած երկրից», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ խնդիրը ավելի խորքային է:

Տարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հերթական անգամ հաստատեց այն ակնհայտ իրողությունը, որ կայունությունն ու խաղաղությունը չի բխում ադրբեջանական կողմի շահերից:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկ անգամ ևս հաստատում է և այս անգամ արդեն հայտարարության մակարդակով փաստացի ընդունում, որ իրենց պետք է հրադադարը խախտել, իրենց պետք է կրակել, և տեսադիտարկման համակարգերի ներդրումը թույլ չի տալիս իրականացնելու իրենց այդ քաղաքականությունը, որը, ըստ էության, Արցախյան հիմնախնդրի հարցում իրենց ռազմավարության հիմնական մասն է կազմում: Նկատի ունեմ անընդհատ կրակելն ու հրադադարի ռեժիմը խախտելը»:

Իսկ ի՞նչ մեխանիզմներ ունենք մենք այս պահին հրադադարը վերահսկելու համար: «Մեխանիզմներից մեկը», – ասում է փորձագետը, – «որը երկար տարիներ գործում է, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի գրասենյակի մոնիթորինգային խումբն է, որն այս պահին տարածաշրջանում չէ. ինչպես գիտենք՝ Կասպրշիկի թիմը մարտ ամսից կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես դադարեցրել է մշտադիտարկումները: Իսկ անգամ երբ նրանք այստեղ են և մի քանի մշտադիտարկող տարվա մեջ մի քանի անգամ գալիս է սահմանին երկու կողմից նայելու, Ադրբեջանն էլ իր կողմից անգամ առաջնագիծ չի հանում, բոլորն էլ նախապես տեղյակ են լինում, որ այս օրը այսինչ ժամին մարդիկ գալու են այս կամ այն դիրքից նայելու: Եվ եթե կողմերից որևէ մեկը այդ ընթացքում խախտի հրադադարը՝ առնվազն հիմար է: Այսինքն՝ Ադրբեջանը ակնհայտ ագրեսոր է և խախտումները նախաձեռնողը ինքն է, բայց միևնույն ժամանակ իրենք խուսափում են, որ դա ինչպես կա՝ այդպես էլ երևա: Դրա համար փորձում են անընդհատ մանևրել: Բայց, օրինակ, Զաքիր Հասանովի այս հայտարարությունը, ըստ էության, պարզ կերպով ի ցույց է դնում, որ իրենք փորձում են խախտել, սակայն այս տեսադիտարկման համակարգերը, որոնք Արցախը ինքն է տեղադրել՝ չսպասելով Մինսկի խմբի մեխանիզմների ներդրմանը, որոնց Ադրբեջանն էր դեմ, իրոք խանգարում է իրենց և չի թողնում դիվերսիոն լայնածավալ գործողություններ, ներթափանցման փորձեր իրականացնել:

Իհարկե, վերջին տարիներին այս համակարգը գնալով կատարելագործվում է, բայց աշխատանքները սկսվել են 2016 թ. ապրիլից հետո, և դիվերսիոն ներթափանցման վերջին խոշոր փորձը եղել է 2017 թ. փետրվարին: Վստահ եմ՝ նկարներով կհիշեք ադրբեջանցի զինվորականների թափված դիակները այն գծի շուրջ, որն իրենք փռել էին, որ ականազերծեին ու անցնեին: Եվ դրանից հետո, ըստ էության, իրենք հասկացան ու վերջին տարիներին ամեն օր տեսնում են, որ այդ համակարգը ավելի է խտացվում ու կատարելագործվում, և իրենք չեն կարող ազատ դիվերսիոն գործողություն իրականացնել, քանի որ այսօր ամբողջ սահմանին կան տեղադրված տեսախցիկներ, և այդ տեսախցիկների դիտակետը, որտեղից նայում ու հետևում են տեղաշարժերին, բավական հետ է առաջին գծից: Այլ խոսքերով՝ տեսնում են, ֆիքսում են, ենթադրենք, գումարտակի հենակետում ո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր