Դեպի վեր

Նոր հոդվածներ հայալեզու Վիքիպեդիայում՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնի շրջանակներում

armenpress.am09/17/2019, 6:30

Նոր հոդվածներ հայալեզու Վիքիպեդիայում՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնի շրջանակներում

Տարվա իրավական շաբաթը՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնը շարունակվում է և միջոցառումների երրորդ օրը փառատոնի կամավորները հարստացրին հայերեն «Վիքիպեդիա»-ի հոդվածների պաշարը։

Խմբագրաթոն՝ այսպես էր կոչվում միջոցառումը, որի ընթացքում փառատոնի կամավորները՝ խորհրդատու-մասնագետների օգնությամբ պատրաստեցին, խմբագրեցին ու հրապարակեցին մարդու իրավունքների վերաբերյալ 16 հոդված։

Փառատոնը նախաձեռնած «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանը խմբագրաթոնի բացման խոսքում կարևորելով միջոցառումը՝ նշեց, որ մարդու իրավունքների վերաբերյալ հոդվածների քանակը հայերեն «Վիքիպեդիա»-ում բավական քիչ է, այդ պատճառով էլ որոշել են անցկացնել նաև նմանատիպ միջոցառում։

Երեխաների, աշխատանքի, պացիենտի և մի շարք այլ իրավունքների մասին պատմող հոդվածների պատրաստման աշխատանքները բավական հետաքրքրել են ինչպես կամավորներին, այնպես էլ նրանց օգնող մասնագետներին։ Կամավորներից մի քանիսն անգամ արդեն առաջարկներ են ստացել շարունակել իրենց գործունեությունը։

Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Սյուզի Գրիգորյանի հոդվածը նվիրված էր երեխաների իրավունքներին։ Հոդվածում նշվում է, որ սեղմ ժամկետներում մենթոր Աիդա Մուրադյանի հետ կարողացել են համապարփակ ներկայացնել երեխաների իրավունքները։

«Միջոցառումը մեծ փորձ տվեց ինչպես լավ հոդված պատրաստելու տեսանկյունից, այնպես էլ՝ մենթորի հետ աշխատելու, լավ հմտություններ ստացա, լավ ընկերներ։ Ցանկություն ունեմ հետագայում ավելի շատ հոդվածներ տեղադրել Վիքիպեդիայում։ Շատ էի օգտվում այս առցանց հանրագիտարանից ու երբ հարկավոր թեմաներով հոդվածներ չէի գտնում, շատ էի նեղվում, սակայն հիմա արդեն ինքս կարող եմ գրել ու ավելացնել դրանք»,-ասում է Գրիգորյանը՝ հավելելով, որ համագործակցության արդյունքում Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակից գործունեությունը շարունակելու առաջարկ է ստացել։

Ծրագրի արդյունքում՝ իր նախընտրած ոլորտում գործունեությունը շարունակելու առաջարկ է ստացել նաև գենդերային թեմայով հոդվածի հեղինակ Մելանյա Հովհաննիսյանը։ Մելանյայի մենթորը ԵՊՀ գենդերային հետազոտությունների կենտրոնից Սիրան Հովհաննիսյանն էր, ով դրական գնահատելով կամավորի աշխատանքը՝ առաջարկել է պրակտիկա անցնել իրենց կենտրոնում։

«Մելանյայի հետ որոշեցինք շարունակել աշխատանքները, և նա արդեն հոկտեմբերից ԵՊՀ գենդերային հետազոտությունների կենտրոնում կսկսի պրակտիկան, որը կներառի տարբեր աշխատանքներ,-ասում է Սիրան Հովհաննիսյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով անցկացված միջոցառումը, -Առհասարակ, շատ կարևոր միջոցառում էր, որը թույլ տվեց առավել համապարփակ ներկայացնել մեզ վստահված թեման, ինչպես նաև նոր հմտություններ տվեց»։

Հիշեցնենք, որ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Հոդված 3» մարդու իրավունքն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր