Դեպի վեր

Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ընտրողական աբորտների քանակով «առաջատարներից են»

panorama.am04/19/2019, 3:48

Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ընտրողական աբորտների քանակով «առաջատարներից են»

Ընդհանուր առմամբ, շուրջ 23 միլիոն աղջիկ լույս աշխարհ չի եկել միայն այն պատճառով, որ նրանց ծնողներին ապագա երեխայի սեռը ցանկալի չի եղել և նրանք որոշել են ընդհատել նորմալ ընթացող հղիությունը։ Համեմատության համար. 23 միլիոն մարդը՝ Իսպանիայի բնակչության կեսն է կամ գրեթե Ավստրալիայի ողջ բնակչությունը։ Դա երկու անգամ ավելին է, քան Բելգիայում ու Կուբայում բնակվողները, չորս անգամ ավելի է, քան Դանիայի կամ Ֆինլանդիայի բնակչությունը։ Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, ծավալուն ուսումնասիրության տվյալները հրապարակվել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի կայքում։

Գիտնականներն վերլուծել են վերջին մի քանի տասնամյակներում ողջ աշխարհում ծնելիության տվյալները և հայտնաբերել, որ այդ ընթացքում մի քանի երկրներում նորածինների սեռերի հարաբերակցության կտրուկ թռիչք է տեղի ունեցել։ Լույս աշխարհ է եղել զգալի մեծ թվով տղա երեխաներ, զգալի քիչ՝ աղջիկներ։

Այդ միտումը հատկապես վառ արտահայտվել է 11 երկրներում, այդ թվում երեք նախկին խորհրդային հանրապետություններում՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան։ Սակայն արհեստականորեն դադարեցված հղիության առյուծի բաժինն ընկնում է առավել խիտ բնակեցված երկրներին` Հնդկաստան և Չինաստան:

Անցանկալի աղջիկ երեխաներ
Միջինում յուրաքանչյուր 100 նորածին աղջկա համեմատ ծնվում է 105 տղա։ Տարեցտարի այս հարաբերակցությունը կարող է թեթևակի տատանվել այս կամ այն կողմ (1,03-1,07), բայց ընդհանուր առմամբ մնում է անփոփոխ՝ անկախ երկրից։

40 տարի առաջ հայտնված տեխնոլոգիան, որը թույլ է տալիս որոշել դեռ չծնված երեխայի սեռը հենց մոր արգանդում, հանգեցրել է ընտրողական աբորտների պրակտիկայի առաջացմանը: Ապագա ծնողները հնարավորություն են ստացել որոշել՝ թողնել երեխային, թե ազատվել՝ կախված նրանից, թե ինչ երեխայի են սպասում՝ տղա, թե աղջիկ։ Հաշվի առնելով ծնելիության վերահսկման և երեխաների թվաքանակի նվազեցման համընդհանուր գլոբալ միտումը, ավելի ու ավելի շատ ընտանիքներ որոշում են ընդհատել հղիությունը, եթե երեխայի սեռն իրենց ցանկալի չէ և կրկին փորձել: Ավելին, շատ մշակույթներում նա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր