Դեպի վեր

Բաբկեն Թունյանը կառավարության ծրագրի նախագծում տեսնում է քիչ, բայց առանցքային թվային ցուցանիշներ

b24.am02/11/2019, 3:18

Բաբկեն Թունյանը կառավարության ծրագրի նախագծում տեսնում է քիչ, բայց առանցքային թվային ցուցանիշներ

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կառավարության ծրագրի նախագծում թվերի պակաս է տեսնում, սակայն, միևնույն ժամանակ, նկատում է, որ ներկայացված թվերն ամենաառանցքայինն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Կառավարության ներկայացրած ծրագրում, համաձայն եմ, թվերը քիչ են: Հստակ չափանիշներ չկան, թե որքան թիվ պետք է լինի: Ես կնախընտրեի, որ մի քիչ ավելի շատ թվային թիրախներ լինեին: Բայց եղած թիրախներն ամենաառանցքայիններից են: Օրինակ` ՀՆԱ-ի տարեկան աճը նշված է առնվազն 5 տոկոս, դա ամենակարևոր ուղենիշային ցուցանիշներից է: Կա նաև ներդրումների կշիռը ՀՆԱ-ի մեջ, որը ևս կարևոր ցուցանիշ է: Կա արտահանման կշիռը, և, բացի դրանից, նախընտրական ծրագրից մնացած թվային թիրախներ ունենք` աղքատության կրճատում 10 տոկոսային կետով և գործազրկության կրճատում 5 տոկոսային կետով: Այս ողջ համախումբը բավարար է, որ հինգ տարի հետո հասարակությունը հասկանա` մեր առաջ դրած խնդիրները կատարել ենք, թե ոչ»,-նշեց Թունյանը:

Նա, սակայն, ընդգծեց` ամեն դեպքում կառավարության ծրագրերի դերը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ոչ պետք է թերագնահատել, ոչ էլ գերագնահատել: «Մենք ունեցել ենք անգամ նավահանգիստ կառուցելու վերաբերյալ կառավարության ծրագիր, սակայն ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Թունյանը նշեց` կառավարության ծրագրում նշված ՀՆԱ-ի առնվազն 5 ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր