Դեպի վեր

Քոչարյանի մեղադրանքը պետք է ընդլայնվի. եկել է նաև ուժային կառույցների նախկին ղեկավարների պատասխանատվության ժամանակը

1in.am12/10/2018, 5:54

Քոչարյանի մեղադրանքը պետք է ընդլայնվի. եկել է նաև ուժային կառույցների նախկին ղեկավարների պատասխանատվության ժամանակը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։

– Պարոն Մարգարյան,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից կալանավորված է։ Ինչպես գիտեք, նա մեղադրվում է 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Դատարանի որոշումն ինչպե՞ս եք գնահատում, արդյոք մոտենո՞ւմ ենք այդ ողբերգական էջի բացահայտմանը։

Բարդ  հարց է։ Քննիչը և դատախազը, որոնք հասան Վերաքննիչ դատարանի որոշման վերանայմանը և առաջին ատյանի որոշումը ուժի մեջ թողնելուն, գտել են դրա համար հիմքեր, պատճառներ։ Եթե ոչ՝ դա շատ լուրջ քայլ է, և այդպես պատահական չէին կարող անմեղ մարդուն, Արցախի ու Հայաստանի  նախկին նախագահին կալանավորել. մի կողմ թողնենք այն փաստը, որ նա ոչ լեգիտիմ ճանապարհով  էր  դարձել նախագահ։ Ես համոզված եմ, որ լուրջ հիմքեր են եղել, որպեսզի գլխավոր դատախազն այդպիսի որոշում պահանջի։

Իմ անձնական կարծիքով՝  սա նոր փուլ է՝ նախկին  հանցագործ չինովնիկների պատասխանատվության ենթարկվելու հետ կապված։ Համոզված եմ, որ հասնելու է և՛ երրորդ նախագահի, և՛ նախարարների, մարզպետների գործերին. պատասխանատվության նոր փուլ է սկսվում։ Տարիներ շարունակ պնդել եմ՝  ժամանակը գալու  է, և յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան է կրելու, թալանի, մյուս հանցագործությունների, իշխանությունը բռնազավթելու համար՝ օգտագործելով բանակը, ուժային մյուս  կառույցները։ Վաղը-մյուս օրը քննությունը կապացուցի ու կպարզի հայտնի ու անհայտ խմբավորումների, որոնք մասնակցել են Մարտի մեկի դեպքերին։ Այս բոլորը տեղի կունենա խորհրդարանական ընտրություններից հետո։

– Այսինքն՝  նոր բացահայտումների շղթան կընդլայնվի՞ խորհրդարանական ընտրություններից հետո։

Միանշանակ լինելու է, և սա ապացույցն  է, որ սկիզբը դրված է։ Երբ խորհրդարանը ընտրվի, այն էլ կձևավորի կառավարությունը, հունվար-փետրվարին լրջագույն բացահայտումներ կտեսնենք, հանցագործություններ, որի հետևանքով Հայաստանում ծանր իրավիճակ է ստեղծվել։ Սկսած  արտագաղթից, ավարտած սոցիալական թալանով, կոռուպցիայով։ Ես ասել եմ, տվել ապացույցներ, թե  2012-2014 թվականներին ինչպես է նախկին ռեժիմը զբաղվել կոռուպցիոն գործունեությամբ, տարբեր չինովնիկներ  պետք է պատասխանատվության ենթարկվեն, բոլոր նրանք, ովքեր հովանավորել են. մեկին կկալանավորեն այսօր, մյուսին՝  վաղը։

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր