Դեպի վեր

Նոր մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. հայտնի է մահացածի և վարորդների ինքնությունը. պարզվել է, որ Opel-ի վարորդն է ահազանգել 9-11 և գործը քննող քննիչին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com05/15/2021, 1:06

Նոր մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. հայտնի է մահացածի և վարորդների ինքնությունը. պարզվել է, որ Opel-ի վարորդն է ահազանգել 9-11 և գործը քննող քննիչին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարության հատկապես կաևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի որոշմամբ որպես խափանման միջոց, բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրություն է վերցվել Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ժ. Գ-ի ամյա նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ ստորագրություն՝ չբացակայելու մասին որոշում է կայացվել այն բանից հետո, երբ նախաքննության ընթացքում պարզվել է, որ նա մայիսի 6-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո ոչ թե փախուստի է դիմել, այլ մտավախություն ունենալով, որ հնարավոր է՝ ավտովթարի վայրում տեղի կունենար վիճաբանություն, հաշվեհարդար կլինեն իր նկատմամբ, հեռացել է նշված վայրից, այդ ընթացքում ահազանգել է 9-11 և դեպքի մասին տեղեկացրել, որից հետո ձեռք է բերել նախաքննությունը վարող քննիչի հեռախոսահամարը, զանգահարել է նրան և հայտնել, որ Opel-ը վարել է ինքը և գալիս է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Ճանապարհին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները նկատում են որոնվող Opel-ը, ով նրանց հետ գալիս է բաժին, որտեղ էլ ոստիկանները արձանագրություն են կազմում, որ իրեն բերման են ենթարկել, մինչդեռ պարզվել է, որ Ժ. Գ-ն ինքն է ահազանգել 9-11՝ իր հետ ոստիկանություն բերելով նաև Opel մակնիշի ավտոմեքենան, որով բախվել է Газель-ին, Газель-ն էլ, իր հերթին, բախվել է MAN մակնիշի բեռնատարին, ինչի հետաևաքով էլ Газель-ի ուղևորուհին տեղում մահացել է։

Opel-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Դեպքի այս հանգամանքների մասին այսօր՝ մայիսի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնեց Ժ. Գ-ի փաստաբանը, ով տեղեկացրեց նաև, որ քանի որ Opel-ի վարորդը դեպքի վայրում չի եղել, ոստիկաններն ու քննիչները արձանագրել են, որ նա դիմել է փախուստի, մինչդեռ ինքնակամ ոստիկանւթյուն ներկայացած Opel-ի վարորդը անգամ չի ստորագրել բերման ենթարկվելու մասին ոստիկանների կազմած արձանագրությունը՝ հայտնելով, որ ինքը ինքնակամ է ներկայացել։

Նախաքննության ընթացքում պարզվել է, Գազլ-ւ վարելէ ԱՐցախի Հանրապետության բնակիչ՝ 45-ամյա Ռոբերտ Գ-ն, MAN-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 47-ամյա Վարշամ Գ-ն, իսկ մահացածը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 41-ամյա Արմինե Ղ-ն էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 6-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 127.1 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին բեռնատար «Գազել» ու MAN բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր