Դեպի վեր

Ընտրություն՝ համաճարակի ֆոնին . երեք ճանապարհ , որ պետք է հաշվի առնեն արցախցիները քվեարկությունից առաջ

1in.am03/30/2020, 11:06

Ընտրություն՝ համաճարակի ֆոնին . երեք ճանապարհ , որ պետք է հաշվի առնեն արցախցիները քվեարկությունից առաջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, չնայած թեկնածուների մեծամասնության հորդորին Արցախում ընտրությունները չեն հետաձգվելու և արցախցիները վաղը նախագահ կընտրեն։ Դուք հետևել եք նախընտրական ողջ պրոցեսին, ինչպե՞ս կբնութագրեք ներքաղաքական իրավիճակն Արցախում։

-Իմ կարծիքով դասավորությունը հետևյալն է. եթե արցախցիներն ուզում են պատերազմ, ապա պետք է քվեարկեն հօգուտ Վիտալի Բալասանյանի՝ որպես Ռուսաստանի թեկնածուի և որպես ուժային մեթոդների կոնֆլիկտի կարգավորման տրամաբանության մեջ գործող թիմի  ներկայացուցիչ։ Եթե արցախցիներն ուզում են խաղաղություն, ինչպես դա Սերժ Սարգսյանն է պատկերացնում՝ այսինքն մադրիդյան սկզբունքների հիման վրա, ապա պետք է քվեարկեն Արայիկ Հարությունյանի  օգտին։ Իսկ եթե արցախցիներն ուզում են, որ Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչվի որպես անկախ հանրապետություն, ապա պետք է քվեարկեն Մասիս Մայիլյանի օգտին։Իմ կարծիքով այս դասավորությունն արդեն պարզ է  և իրենց ընտրությամբ քաղաքացիները պետք է հաշվի առնեն այս կարևոր հանգամանքը և ոչ թե առաջնորդվեն ընթացիկ խոստումներով։ Արցախն իսկապես գտնվում է այնպիսի կետում, որից հետո կարող են լինել տարբեր զարգացումներ։ Իմ թվարկած թեկնածուներից  ամեն մեկն ինչ-որ մի ուղղության քաղաքականության ներկայացուցիչն են։

-Բանավեճն ի՞նչ տպավորություն թողեց, ի՞նչ նոր բան իմացանք, բացի անձնական վիրավորանքներից ու իրար վրա ցեխ շպրտելուց։

Այն որ քաղաքական կոնտենտը շատ ցածր է  այս ընտրություններում՝ տեսանելի է։ Լրջագույն քաղաքական մտքեր չեն քննարկում ընտրողների հետ։ Բայց այն ինչ հայտնի է  է թեկնածուների մասին, թույլ է տալիս անել այն եզրակացությունը, որ ես արեցի։ Վիտալի Բալասանյանը ապրիլյան պատերազմի կրկնության ճանապարհն է, ռուսական զորքերի՝ բաժանարար գծում խաղաղապահ ուժի տեղադրման կողմնակից է։Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանին չհաջողվեց մինչև վերջ գնալ՝ դա կասեցվեց Հայաստանում տեղի ուենցած իրադարձություններով՝ մասնավորապես ՊՊԾ գնդի գրավմամբ։ Բայց Վիտալի Բալասանայնի ընտրությունը կնշանակի այդ ուղղությամբ հետագա զարգացումը։ Արայիկ Հարությունյանը մադրիդյան սկզբունքների կողմնակից  է, Ադրբեջանը ճանաչելու է Արցախի ժամանակավոր կարգավիճակը, որից հետո վերջնական կարգավիճակը կորոշվի հանրաքվեյով։ Ակնհայտ է, որ դրանով կորոշվի Հայաստանին միավորվելու որոշումը։ Իսկ միակ ճանապարհը, որը տանում է դեպի անկախության ճանաչում՝ Մասիս Մայիլյանի ընտրությունն է, որը բարդ ու մշուշոտ ճանապարհ է, բայց Արցախի համար կարող է դառնալ պատերազմի արդյունքները պահելու, ամրագրելու ճանապարհ։ Արցախի ընտրողները պետք է որոշեն, թե այս երեք ճանապարհներից որով են շարժվելու։ Իհարկե այս ընտրություններն անցնում են բավականին ծանր ֆոնի վրա, ամբողջ աշխարհում պանդեմիա է և այդ վարակի ռիսկը շատ բարձր է։Ե՛վ Հայաստանի և՛ Արցախի իշխանություններն իրենց վրա վերցրեցին շատ մեծ պատասխանատվություն, որ չհետաձգեցին այս ընտրությունները։ Բոլոր առումներով օրհասական պահ է, ես արցախցիներին մաղթու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր