Դեպի վեր

YouTube-ի պատմության ամենահայտնի տեսանյութերը

168.am03/24/2019, 3:18

YouTube-ի պատմության ամենահայտնի տեսանյութերը

2005 թվականից գործում է տեսանյութեր դիտելու հայտնի հարթակը: Այժմ YouTube-ը դարձել է ոչ միայն զվարճանալու և հետաքրքիր տեսանյութեր դիտելու հարթակ, այլև բիզնես-գոտի, որտեղ կարելի է գումար աշխատել: Մեկը մյուսի հետևից ավելանում են YouTube-բլոգերները, ովքեր պատմում են իրենց անձնական կյանքի կամ նախասիրությունների մասին:

Որո՞նք են YouTube-ի ամենադիտված և հայտնի տեսանյութերը և որո՞նք են անփոխարինելի թրենդ տեսանյութերի համար նախատեսված հարթակի պատմությունում:

2005 թվական. Թուփաք Շակուր – Life Goes On

116 միլիոն դիտում

Սա 1996 թվակաին թողարկված երգի պաշտոնական տեսահոլովակն է: Life Goes On երգը շատ հայտնի «All Eyez on Me» ալբոմի սինգլն է:

Այս երգում արտիստը պատմում է իր ծանր կյանքի, ընկերների կորստի և իր թաղման մասին:

2006 թվական. Galinha Pintadinha – Infantil animado

549 միլիոն դիտում

Բրազիլական անիմացիոն ծրագրի տեսանյութը հավիկի մասին: Սա այս ալիքում տեղադրված կարաոկեներից մեկն է:

Այս տեսանյութը պորտուգալերենով է, սակայն հասանելի է նաև իսպաներեն և անգլերեն լեզուներով:

2007 թվական. Gummibär-The Gummy Bear Song

1.6 միլիարդ դիտում

Երեխաների ամենասիրելի երգերից մեկը՝ կանաչ արջուկի մասին:
Երգը կատարում է վիրտուալ գերամանացի երգիչը, ով պարում է և իր երգով պատմում, թե որքան համեղ և լավն է ինքը:

Տեսանյութերի հարթակում հասանելի են այս երգի հազարավոր տարբերակներ:

2008 թվական. Քեթի Փերի – Hot n Cold

889 միլիոն դիտում

Հայտնի երգչուհու տեսահոլովակի հիմքում հերոսուհու և նրա ընտրյալի ամուսնությունն է:

Այս երգը եղել է հայտնի Tap Tap Revenge և Just Dance խաղերի սաունդթրեքը:

2009 թվական. Axel F – Crazy Frog

1.5 միլիարդ դիտում

Բեվերլի Հիլզի ոստիկանների մասին պատմող հայտնի երգի տարբերակը՝ Crazy Frog-ի կողմից:

2009 թվականի այս տեսահոլովակը շատ հայտնի էր և ոչ միայն YouTube-ում:

2010 թվական Շակիրա – Waka Waka (This Time for Africa)

2.1 միլիարդ դիտում

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, իհարկե, շատ սպասված իրադարձություն է ամբողջ աշխարհում:

2010 թվականի առաջնության հիմնը դարձավ իր կարիերայի պիկում գտնվող երգչուհի Շակիրայի Waka Waka (This Time for Africa) երգը:

2010 թվականի առաջնությունից 9 տարի անց էլ այս երգը համարվում է առաջնության և առհասարակ ֆուտբոլային լավագույն հիմնը:

2011 թվական. LMFAO – Party Rock Anthem

1.6 միլիարդ դիտում

LMFAO դուետի ամենահայտնի երգը մինչ օրս առաջատար դիրքերում է: Խենթ, տարբերվող և գունեղ տեսահոլովակը արժանացել է մի շարք պարգևների և մինչև օրս 3-րդն է Billboard-ի չարտերում:

2012 թվական. «Маша и Медведь» – «Маша плюс каша»...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր