Դեպի վեր

Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 14-ամյա երեխան գիտակցության է եկել

168.am07/12/2019, 12:48

Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 14-ամյա երեխան գիտակցության է եկել

Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխան, ում ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Երևան, գիտակցության է եկել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

« Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխային, ում ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը՝ բաժնի վարիչ Աննա Չոբանյանի գլխավորությամբ բարեհաջող տեղափոխել էին Երևան, գիտակցության է եկել:

Հանվել է նաև արհեստական շնչառության սարքը, երեխան սկսել է շնչել ինքնուրույն: Հաջորդ շաբաթ, եթե վիճակը կայուն լինի, կվիրահատվի: Կյանքին սպառնացող վտանգը գնալով փոքրանում է»,- գրել է նա:

Նա նաև տեղեկացրել է, որ ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված մյուս տուժող` 12-ամյա տղան լիարժեք առողջ դուրս է գրվել հիվանդանոցից: «Տղայի մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, գանգուղեղի ձախ քունքային բլթի սալջարդ, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի ոսկրի կոտրվածք: Ձախ թոքի սալջարդ», -գրել է Դերձյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 06:00-ի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD474.5477
EUR531536.5
RUR7.57.62
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր