Դեպի վեր

Քոչարյանի ծանր ժառանգությունը Սարգսյանին

1in.am05/16/2019, 1:42

Քոչարյանի ծանր ժառանգությունը Սարգսյանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա կողմնակիցները անընդհատ փորձում են շեշտադրել այն փաստը, թե «քոչարյանական» կառավարման ժամանակաշրջանում Հայաստանը ծաղկուն պետություն է եղել, և միայն Սերժ Սարգսյանի օրոք է ամեն ինչ գնացել դեպի վատը:

Միանգամից պետք է արձանագրենք, որ սա քարոզչական միֆ է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ես իհարկե չեմ փորձում որևէ կերպ արդարացնել Սարգսյանին, բայց արդարության դեմ չմեղանչելու համար չեմ էլ կարող չարձանագրել, որ «սարգսյանական» Հայաստանը գրեթե բոլոր արատավոր երևույթները ժառանգել է «քոչարյանական» ժամանակաշրջանից:

Պետությունը շարունակական մեխանիզմներով զինված համակարգ է, և այս տրամաբանությունից ելնելով՝ առնվազն տարօրինակ է դառնում այն պնդումը, թե մի նախագահի օրոք անկասելի զարգացում է արձանագրվել, իսկ մյուսի ժամանակաշրջանում՝ տոտալ անկում: Այդպես հնարավոր չէ, տրամաբանության համաձայն՝ քոչարյանական ժամանակաշրջանի թվացյալ զարգացման միտումները ինչ-որ կերպ կարտացոլվեին նաև Սարգսյանի ժամանակաշրջանում:

Ինչպես տեսնում ենք՝ Սարգսյանը Քոչարյանից չափազանց ծանր ժառանգություն է ստացել: Այլ է խնդիր է, որ նա որևէ կերպ չի փորձել քանդել Քոչարյանի կառուցած քրեաօլիգարխիկ բուրգը, ընդհակառակը՝ մաշված կլանային համակարգը արդիականացրել է ու ադապտացրել նոր պայմաններին:

Այսինքն՝ երրորդ նախագահը ոչինչ չի արել երկրորդից ժառանգություն մնացած մարտահրավերներին պատշաճ լուծումներ տալու համար, ինչի հետևանքով էլ երևացող ու կանխատեսելի ցնցումները փոխակերպվել են չերևացող ու անկանխատեսելի ճահճացման գործընթացի:

Ավելին՝ պետության մարտահրավերներին դիմակայելու փոխարեն Սարգսյանը ինքն իր համար արհեստական մարտահրավեր է ստեղծել, որն է՝ իշխանության ամեն գնով պահպանումը, և, փաստորեն, առաջինն իր տեղը զիջել է երկրորդին: Թքած պետության առջև ծառացած խնդիրների վրա, կարևորը իշխանության հարատևությունն է: Արդյունքում պետությունն ու մեկ անձը աստիճանաբար նույնականացվել են, քանի որ նրանց միավորում է մեկ մարտահրավեր: Ահա սա էր Սերժ Սարգսյանի անփոխարինելիության միֆի աղբյուրը: Այլ խոսքով ասած՝ անհատն իր խնդիրը դարձրել է պետության խնդիրը՝ վտանգելով վերջինիս շարունակական կայունությունն ու անվտանգությունը:

Նշենք նաև, որ Սերժ Սարգսյանը իշխանության է եկել բավականին ծանր պայմաններում: 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո ձևավորված կառավարման համակարգը 2008 թ. առաջին անգամ լուրջ ճաքեր տվեց, և ռեժիմի շարունակականությունը կասկածի տակ հայտնվեց: Դա չափազանց լուրջ հարված էր իշխանությունների համար, և իր առաջին պաշտոնավարման կեսից ավելին Սարգսյանը զբաղված է եղել Մարտի 1-ի ծանրագույն հետևանքները հաղթահարելով և ընդդիմության աստիճանական կազմաքանդման գործընթացը կազմակերպելով: Սա չափազանց լուրջ ռեսուրսներ պահանջող աշխատանք էր, քանի որ ռեժիմին արդեն մեկ անգամ չափազանց ծանր հարված հասցրած ընդդիմության երկրորդ հարվածը կարող էր կործանարար լինել:

Ասվածի համատեքստում Սարգսյանի համար առաջնային պլան մղվեց համակարգի արդիականացման և տրանսֆորմացիայի հիմնախնդիրը, քանի որ քոչարյանական մոդելն արդեն իսկ մաշվել էր՝ կորցնել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր