Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարսանիքի օրը մոտենում է (մայիսի 19), և համացանցում ավելի շատ մանրամասներ են հայտնվում նախատեսվող և, թերևս, այս տարվա ամենասպասված միջոցառման մասին:
Արևմտյան մամուլի տեղեկացմամբ՝ արդեն հայտնի է, թե 36-ամյա Մարքլին ով կուղեկցի մինչև խորան և ովքեր այդ օրը կներկայանան որպես հարսնացուի ընկերուհիներ:
Ըստ ավանդույթի՝ հարսնացուին մինչև եկեղեցու խորան պետք է ուղեկցի հայրը կամ եղբայրը: Սակայն Մեգանն այդ առաքելության համար ընտրել է մորը՝ Դորիա Ռագլանդին: Թե ինչու է նա այդպիսի որոշում կայացրել՝ չի մանրամասնվում: Հավանաբար, պատճառն այն է, որ Մեգանի և հոր՝ Թոմաս Մարքլի հարաբերութունները բավականին լարված են: Անգամ հայտնի չէ՝ ընդհանրապես նա ներկա կլինի՞ հարսանեկան արարողությանը, թեև պաշտոնապես Մեգանի հորը նույնպես հրավեր է ուղարկվել:
Հարսնացուի ընկերուհիների հարցում ևս Մեգանը որոշել է խախտել բրիտանական արքայական ընտանիքի ավանդույթը: Արքայազնի ընտրյալը, ինչպես ենթադրում են արևմտյան աղբյուրները, հարսնացուի ընկերուհիների դերի համար հնարավոր է՝ հրավիրի կանադացի ոճաբան Ջեսիկա Մալրունիին, ում հետ մտերմությունը վեց տարվա վաղեմություն ունի, Լինդսի Ռոտին, ով Մեգանի լավագույն ընկերուհին է, իր գործընկերուհի...