Դեպի վեր

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. DAF մակնիշի բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com11/12/2019, 9:48

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. DAF մակնիշի բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում DAF մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, Չիվա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում կատարել են դիզվառելիքի հեռացման աշխատանքներ, քանի որ կողաշրջման հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսել և սահմանազատել են տարածքը:

Փրկարարները և օպերատիվորեն դեքի վայր ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի համանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր