Դեպի վեր

Վանաձորում 40 հազար կտոր գիրք փտում է (տեսանյութ)

a1plus.am07/27/2017, 2:20

Վանաձորում 40 հազար կտոր գիրք փտում է (տեսանյութ)

Վանաձորի ավագանու Հանրապետական եւ Դաշնակցական խմբակցությունները ապրիլին մեկ քվեարկությամբ աշխատանքից զրկեցին գրադարանների 34 աշխատակցի: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն անհանգիստ են:

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը նշում է՝ «Կոնկրետ առաջարկով կդիմենք քաղաքապետին, որ փոխեն այդ որոշումը»:

Գրադարանները պետք է օպտիմալացվեն: Սա է քաղաքապետարանի որոշման հիմքում, որի արդյունքում համայնքի բյուջեն կխնայի 33 միլիոն դրամ: Փակվող գրադարանների գրքերը գուցե տրամադրվեն դպրոցների գրադարաններին: Սակայն հարց է, թե որ ընթերցողը կօգտվի դպրոցների գրադարանից, նման մշակույթ չկա։

«Եթե ժամային իմաստով աշխատանքային ժամից դուրս լինի, բնականաբար մեր գրադարանավարուհին չի կարողանա սպասարկել»,-

ասում է Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Ղազումյանը։

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի խոսքով՝ «Այդ գրադարանները հանձնել դպրոցներին, որտեղ կա մեծահասակների գրականություն, տեխնիկական գրականություն, դա մի քիչ աբսուրդային է»:

Փակվող գրադարաններից մեկի տնօրենը նկատում է, որ իր գրադարան այցելում էին եւ երեխաները, եւ մեծահասակները: Փակելու ոչ մի պատճառ չկար. «Պոլիտեխնիկը, մանկավարժականը, բոլորն էլ օգտվում էին: Ուսանողներ ունենք, հեսա բոլորի քարտերը: Ամենակարեւորը սպասարկումն ա՝ ընթերցողների թիվը մենք ապահովում ենք:...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր