Դեպի վեր

Խաչատուրովը պահեց Սերժ Սարգսյանի թիկունքը․ ի՞նչ կլինի հետո

1in.am03/28/2020, 5:06

Խաչատուրովը պահեց Սերժ Սարգսյանի թիկունքը․ ի՞նչ կլինի հետո

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս ստացել է Յուրի Խաչատուրովի գրավոր պատասխանն առ այն, որ վերջինս չի ներկայանա հանձնաժողով։ Անդրանիկ Քոչարյանը, հիշեցնենք, նման գրավոր առաջարկ էր ուղարկել Խաչատուրովին, ով այդ օրերին զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Սա ընդունենք՝ որպես փաստ, և արձանագրենք, որ խորհրդարանական հանձնաժողովը որևէ մեկին «բերման ենթարկելու» կամ այլ սանկցիա կիրառելու իրավասություն չունի և մեծ հավանականությամբ՝ հաշտվելու է այն փաստի հետ, որ Խաչատուրովը ժամանակավոր հանձնաժողով չի ներկայացել։

Հետաքրքիր է հասկանալ այն մոտիվացիան, որ պաշտոնանկ գեներալին դրդել է նման «բոյկոտի» ու սա այն դեպքում, երբ ՊՆ գործող և նախկին բազամաթիվ պաշտոնյաներ ներկայացել են խորհրդարան ու ժամերով պատասխանել են պատգամավորների հարցերին։

Իհարկե, ոմանք կարող են ասել, որ Խաչատուրովն՝ որպես մեղադրյալ, անցնում է Մարտի 1-ի գործով, այլ խոսքով՝ իրեն արդեն «դատված» է համարում ու այդ պատճառով էլ չի ներկայացել Քննիչ հանձնաժողով։ Սակայն այս փաստարկը համոզիչ չի կարող թվալ, որովհետև հանձնաժողով արդեն ներկայացել է Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն, որն, ի դեպ, մեղադրվում է այլ՝ կոռուպցիոն մեղադրանքով ևս։ Այստեղ տեղին է նկատել, որ Քննիչ հանձնաժողով ներկայանալը՝ հակառակը, կարող էր «մաքրել» Խաչատուրովին, եթե նա հերոսական որևէ դրվագ ներկայացնելու առիթ ուենանար կամ գոնե վստահ լիներ, որ օրենսդիրների հարցերն իրեն անհարմար վիճակի մեջ չեն դնի։

Ենթադրում ե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր