Դեպի վեր

ՀՀ պետական սահմանը պաշտպանում է այն պետությունը, որը զենք է վաճառել Թուրքիային

lragir.am07/27/2017, 2:10

ՀՀ պետական սահմանը պաշտպանում է այն պետությունը, որը զենք է վաճառել Թուրքիային

Մեր զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող կուսակցության խմբակցության նիստ է գումարել, որտեղ հայտարարել է, թե ռուսական C-400 համակարգերի մատակարարման փաստաթղթեր են ստորագրված և հույս ունեն, որ դրանք Թուրքիայում կլինեն, նաև դրանց ռուս-թուրքական արտադրություն կլինի։ Նախ պետք է հարցը դիտարկել մի փոքր այլ հարթության մեջ։ Ամենակարևորն այն է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկն է և այդ ռազմաքաղաքական բլոկի ռազմական ուղղվածության մեջ ունի իր որոշիչ դերակատարումը։ Նաև գաղտնիք չէ, որ Ռուսաստանը գտնվում է հակառակ բևեռում, ըստ էության՝ թշնամական բևեռում և մի փոքր հակասական է, թե ինչպես կարող է այդ բլոկի ներկայացուցիչը և կարևոր անդամներից մեկը զենք գնել իր պոտենցիալ հակառակորդից։ Բայց փոփոխվող աշխարհում փոխվում են նաև որոշակի կարծրատիպեր, և այդ զենք գնելը մենք կարող ենք տեղավորել նաև քաղաքական տիրույթում։ Լարվում են Թուրքիայի հարաբերությունները Արևմուտքի հետ, ԱՄՆ-ի հետ, եվրոպական տարբեր երկրների հետ, ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հետ, և այդ համատեքստում կարող ենք ընկալել, որ Թուրքիայի այդ քայլերը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը, ընդհուպ մինչև զենքի առևտուրը ձեռք է բերում նաև քաղաքական մեսիջի կամ քաղաքական խանդ առաջացնելու նշանակություն։ Եթե սա փորձենք դիտարկել նաև Հայաստանի կամ հայկական խնդիրների հետ կապված, ապա ինչ խոսք, Թուրքիան մեզ համար շարունակում է մնալ որպես պոտենցիալ վտանգ, բայց չեմ կարծում, որ C-400-ները կարող են կոնկրետ հենց Հայաստանի համար վտանգ ներկայացնել, քանի որ Թուրքիան արդեն իսկ իր ունեցած ահռելի զինատեսակներով մեզ համար ամեն րոպե կարող է լինել վտանգավոր։ Իհարկե, բոլոր դեպքերում մտահոգիչ է թուրք-ռուսական հարաբերությունների ռազմական բաղադրիչը, քանի որ նաև պետք է հասկանանք, որ հայ-թուրքական սահմանն ապահովում են նաև ռուսական ուժերը, և չեմ կարծում, որ ռուսները կարող են վաճառել այնպիսի զենքեր Թուրքիային, որի դեմ հետագայում չկարողանան դիմագրավել Կովկասյան տարածաշրջանում։ Որպես քաղաքական մեսիջ՝ ես կարծում եմ, որ մեզ համար ամեն դեպքում մտահոգիչ են թուրք-ռուսական հարաբերություններում նկատվող դրական միտումները։ Միաժամանակ ես այն համոզման եմ, որ այդ հարաբերությունները չեն կարող թևակոխել այնպիսի մի փուլ, որ առաջ կբերի հայկական շահերի անտեսում՝ ի հաշիվ թուրք-ռուսական հարաբերությունների, քանի որ ինչպես Թուրքիայի հարաբերություններն են բավական խորքային ՆԱՏՕ-ի հետ, այնպես էլ մեր հարաբերություններն են Ռուսաստանի հետ բավական խորքային։ Եթե Թուրքիայում կան ՆԱՏՕ-ի բազաներ, ապա Հայաստանում էլ կան ռուսական բազաներ։ Քաղաքական մեսիջներն այլ են, կոնկրետ գոյություն ունեցող բազաներն ու համապատասխան պայմանագրերը՝ լրիվ այլ։ Ռուս-թուրքական մերձեցումից միշտ Հայաստանը տուժել է, այս առումով վտանգներ չե՞ք տեսնում։ Պատմական կարծրատիպեր կան, որ ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումից Հայաստանը տուժել է, բայց բացի դրանից՝ մենք պետք է նայենք կոնկրետ իրավիճակը, թե երբ են հարաբերությունները ձևավորվել և ինչ իրավիճակում, որից Հայաստանը տուժել է։ Եթե խոսքը Առաջին հանրապետության մասին է, ապա Հայաստանը Արևմտյան բլոկի՝ Անտանտի դաշնակիցն էր եւ Ռուսաստանի հետ չուներ դաշնակցային հարաբերություններ։ Եվ թուրք-ռուսական հարաբերությունների համատեքստում Հայաստանն, իհարկե, տուժեց։ Հիմա իրավիճակը լիովին այլ է, մենք հիմա Արևմուտքի, Անգլիայի դաշնակիցը չենք, ուստի չեմ կարծում, որ զուգահեռները շատ դիպուկ են և իրոք համապատասխանում են պատմական իրողություններին։ Բայց այն, որ այդ կարծրատիպն ունի նաև որոշակի մտահոգվելու հիմքեր, դա կա։ Ամեն դեպքում, Թուրքիան և Ադրբեջանն անկանխատեսելի բռնապետական հակումներ ունեցող երկրներ են։ Այդ երկրների հետ ցանկացած համագործակցություն, այդ թվում նաև ռազմական, վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար, անկախ նրանից այդ համագործակցությունը կլինի Իսրայելի, Ռուսաստանի, թե այլ պետության կողմից, նման երկրներին նոր զինատեսակներով զինելն, ամեն դեպքում, սպառնալիք է և չի կարող նպաստել տարածաշրջանային կայունությանը։ Այս համատեքստում ես նաև ուզում եմ մեջբերել իմ գոր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր