Դեպի վեր

Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հանդիպման արդյունքներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com09/4/2019, 7:42

Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հանդիպման արդյունքներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարց․ Արցախի հանրային հեռուստատեսություն. Նախ Արցախյան այս հանդիպման օրակարգի մասին, բավականին շատ երկար է տեղի ունեցելլ հանդիպումը: Ի՞նչ հարցեր եք քննարկել և, ընդհանրապես, այցի նպատակի մասին: Եվ երկրորդը, շատ է խոսվում Արցախի ու Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի անհրաժեշտության մասին: Արդյո՞ք Դուք անհրաժեշտություն տեսնում եք. խնդրում եմ՝ երկու նախարարներն էլ պատասխանեն այդ հարցին: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան․ Շնորհակալություն։ Ձեր առաջին հարցը վերաբերում էր Արցախում մեր օրակարգին։ Արցախի մեր այս այցը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան հավաքի ծրագրի եզրափակիչ փուլն էր և մենք մեր դեսպանահավաքը ավարտում ենք այստեղ՝ Արցախում, և այն տարբեր առումներով ուներ կարևորություն։ Առաջին․ այսօր Արցախում լինելը շատ խորհրդանշական պահ է՝ միասին տոնելու Արցախի անկախության 28-րդ տարեդարձը: Մյուս կարևոր հարցն այն է, որ մենք միանշանակ նպատակ ունեինք օգտագործելու այս առիթը մեր դիվանագիտական անձնակազմի, արտերկրներում աշխատող մեր ներկայացուցչությունների ղեկավարների և Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության անձնակազմի միջև երկխոսությունը խորացնելու և ամրապնդելու համար։ Մենք ունենք միասին աշխատելու բավական հստակ ձևավորված օրակարգ, որպեսզի ավելի համապարփակ և համալրված պահենք մեր մոտեցումները, մեր ընկալումները, մեր գնահատականները՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ենթատեքստում և օրակարգային բազմաթիվ այլ հարցերի շուրջ։ Սա հիասքանչ, լավ առիթ էր, և մինչև այս ասուլիսը մենք իրականացնում էինք այդ գործառույթը. շատ լավ մտքերի փոխանակում էր իրականացվում, որը մեզ համար մեծ նշանակություն ունի և, իհարկե, այն կարևոր հանդիպումը, որը տեղի ունեցավ Արցախի նախագահի հետ, ինչը նույնպես շատ էական էր այն առումով, որ լավ հնարավորություն էր առաջին դեմքից լսել թե՛ անվտանգության, թե՛ զարգացման օրակարգերի բոլոր գերակայությունների վերաբերյալ Արցախի նախագահի և Արցախի ղեկավարության մոտեցումները և իրականացվող քաղաքականությունը և նաև մտքեր փոխանակել մեր դեսպանների հետ։ Սա ես համարում եմ շատ դրական. սա նաև մեր բոլոր աշխատանքների հիասքանչ ամփոփումն էր, որոնք մենք իրականացնում էինք ուղիղ մեկ շաբաթ։

Ցանկանում եմ նորից ընդգծել, բազմիցս ասել եմ․ սա մեզ համար շատ ընդարձակ, շատ կարևոր խորհրդաժողով էր։ Մենք տարբեր հարցերի շուրջ երկօրյա բովանդակային քննարկումներ ենք ունեցել հիմնական երեք ուղղություններով՝ անվտանգության, զարգացման և, այսպես կոչված, իմիջային օրակարգերին վերաբերող թեմաների շուրջ։ Մենք ունեցել ենք առանձին կազմակերպված հանդիպումներ՝ համայնքների հետ, գործարար շրջանակների հետ, գինեգործների հետ, մենք ունեցել ենք հանդիպում Վեհափառի հետ, որովհետև նույնպես այդ ուղղության մեջ ունենք արտաքին ոլորտին վերաբերող և սփյուռքին վերաբերող հարցեր։ Ունենք բավական ընդհանուր աշխատանքային դաշտ։ Շատ էական տեղ գրավեց մեզ համար Հայաստանի Ազգային ժողովում հանդիպումը և այդ նույն ներառական և շատ խորքային քննարկումները, որ մենք ունեցանք Ազգային ժողովում: Շատ մեծ նշանակություն եմ տալիս և շատ կարևոր էր այդ գործառույթն իրականացնել։ Վերջապես նույնչափ ընդգծված, մեծ կարևորություն եմ տալիս մեր աշխատանքին, մեր հանդիպումներին, որ տարվեցին Գյումրիում՝ մարզային զարգացումը Հայաստանի շրջանների զարգացման օրակարգին անմիջապես ներգրավված լինելու առումով և անմիջապես զգալու, ընկալելու, թե ինչ գերակայություններ, ինչ կարևորություններ ունի դա մեր կառավարության համար և մեր զարգացման օրակարգի համար։ Գյումրիում մարզերի ղեկավարների և ներկայացուցիչների հավաքը և հանդիպումը դեսպանների հետ շատ մեծ նշանակություն ուներ, և իսկապես այդ առումով ամփոփելով՝ մենք դեռևս ավելի խորքային, թիրախային գործ ունենք անելու, ամփոփոելու, ուրվագծելու մեր աշխատանքը, քանի որ ամբողջ իմաստը գնահատելն է, ուրվագծելն է այն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության մասով մեր կառավարության գործունեության ծրագրի արդյունավետ իրականացմանը, որին, բնականաբար, արտրերկրում մեր ներկայացուցչություններն ունեն անմիջական դերակատարություն։ Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, ես կարծում եմ, որ ներկայումս այդ առնչությամբ ես կխուսափեմ որևէ մեկնաբանությունից։ Որովհետև ես կարծում եմ, որ մենք դեռևս կարիք ունենք որոշ չափով խոսելու, գնահատելու ինքներս մեզ համար։ Ես, լինելով բանակցային գործընթացի անմիջական մասնակից և աշխատելով այդ ուղղությումբ, առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել շատ էական, կարևոր հարց:Նորություն չեմ ասում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, դրա խաղաղ կարգավորման հարցը, Արցախի հարցն առաջին հերթին մարդու հարց է, առաջին հերթին մեր հայրենակիցների էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարցն է։ Սա գերակա, կարևորագույն խնդիրն է մեր բոլորիս համար. այն համազգային հարց է: Եվ նաև դրանից բխող կարգավիճակի հարցը։ Այս երկուսը միասին ձևավորում են մեր կարևոր գերակայությունները։ Մենք իրականացնում ենք քաղաքականություն խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում։ Ցանկանում եմ նորից կրկնել, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և մենք այս կետը պնդում ենք՝ հիմնվելով առաջին հերթին այն ինքնավստահության վրա, որ Արցախը և Հայաստանն ունեն բավարար կարողություն՝ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար, խաղաղության շուրջ աշխատելու համար, բավական կարողություն՝ պաշտպանվելու և խաղաղության օրակարգն առաջ տանելու։

Սրանք գերակա խնդիրներն են, որոնց նպատակին ծառայելու է յուրաքանչյուր գործողություն։ Յուրաքանչյուր գործողություն պետք է լինի մտածված, գնահատված և գիտակցված։ Մնացած մեկնաբանություններից ես ներկայումս կխուսափեմ։ Շնորհակալություն։

Հարց. «Ազատ Արցախ»․ Ես իմ հարցն ուղղում եմ երկու հայկական պետությունների արտգործնախարարներին և ուզում եմ ուշադրությունը հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ օգոստոսի 27-ի հայտարարության վրա․ նա շատ սենսացիոն հայտարարություն արեց՝ ասելով, որ աշխարհում արդեն Արևմտյան գերիշխանության ավարտն է։ Սրա հասցեատերը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս պետությունն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես կցանկանայի ուղղակի՝ Դուք, որպես ԱԳ նախարարներ ասեիք՝ արդյոք այս հայտարարության մեջ Դուք վտանգ տեսնում եք, մեկնաբանեիք, թե ինչպիսի հնարավոր հետևանքներ կարող է ունենալ այս հայտարարությունը։ Նա ուղղակի այսպիսի մտքեր է արտահայտել նաև, որ աշխարհաքաղաքականության մեջ փոփոխություններ են տեղի ունենում․ Չինաստանը մղվում է առաջին պլան, Ռուսաստանը ռազմավարության մեջ հաջողության է հասնում, իսկ Եվրոպայի անվտանգությունը հնարավոր չէ առանց Ռուսաստանի։ Ի՞նչ վտանգ է իր մեջ պարունակում այս հայտարարությունը։

Զոհրաբ Մնացականյան - Շնորհակալություն հարցի համար։ Կարծում եմ, որ Ձեր հարցի պատասխանը պահանջում է առանձին համաժողով՝ աշխարհաքաղաքական խորը զարգացումների բազմակողմ վերլուծության համար։ Եվ սա մի հարց է, որը, բնականաբար, միջազգային հանրության, և՛ միջազգային փորձագիտական հանրության, և՛ քաղաքական հանրության մշտական քննարկման հարց է։ Այդ պատճառով էլ պատասխանը կարող է լինել․․․

Հարց. «Ազատ Արցախ»․ Իսկ եթե համառո՞տ, պարո՛ն Մնացականյան․․․

Զոհրաբ Մնացականյան. Ես կարող եմ Ձեզ պատասխանել հետևյալ կերպ․ մենք օգոստոսի 27-ին բացեցինք մեր դիվանագիտական համաժողովը, և այնտեղ երկու ելույթ հնչեց։ Մեկը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, մյուսը՝ Հայաստանի արտգործնախարարի, այսինքն՝ ներկայիս դրությամբ իմ կողմից։ Եվ իմ ելույթում շատ ընդարձակ անդրադարձանք՝ հիմնվելով մեր քաղաքականության վրա, կառավարության ծրագրի վրա, բայց ավելի ընդարձակ ձևով անդրադարձանք մեր գերակայություններին՝ թե՛ աշխարհագրական գերակայություններին, թե՛ թեմատիկ գերակայություններին։ Ես կարող եմ դրանք կրկնել, բայց դա արտահայտված է ելույթի մեջ։ Վստահ եմ, որ Դուք արդեն դա ընթերցել եք։

Ցանկանում եմ ընդգծել, որ մեր գերակայությունները թե՛ աշխարհագրական, թե՛ թեմատիկ առումով հիմնված են մեր արտահայտած այն արժեքների և շահերի համադրման և արտաքին քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքների վրա, որոնք արտահայտված են այդ ելույթում. այն է՝ գնահատելով, ճանաչելով, թե ինչ պետություն, ինչ ժողովուրդ ենք ներկայացնում արտաքին ոլորտում, ինչ արժեքներով ենք առաջնորդվում, ինչպես ենք համադրում մեր արժեքները մեր շահերին, ինչպես ենք արժեքները դնում գործողության մեջ և գնահատում մեր շահերը փոփոխվող աշխարհում։ Այդպես է մեր համաժողովի անվանումը։ Եվ մենք բավական ընդարձակ խոսել ենք այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա իրականացնում ենք արտաքին քաղաքականություն։ Դա ինքնիշխանությունն է, համահայկականությունն է և փոխգործակցությունը։ Այդ ելույթում բավական ընդարձակ ասված է, թե մենք ինչ նկատի ունենք, և նաև ընդգծված է շատ հստակ, որ արտաքին քաղաքականությունը ծառայում է մեկ կարևորագույն նպատակի՝ մեր ներքին նպատակների, մեր ազգային նպատակների լավագույնս իրականացմանը՝ օգտագործելով միջազգային համագործակցության, միջազգային ներգրավումների բոլոր հնարավոր հարթակները։ Այսինքն՝ արտաքին քաղաքականությունն ուղղված է առաջին հերթին մեր ազգային նպատակներին և մեր ազգային շահերին։ Այդ առումով է, որ մենք ձևավորել ենք մեր գերակայությունները և, համապատասխանաբար, գնահատում ենք մեր գործողությունները՝ ըստ տարբեր հնարավորությունների և մարտահրավերների, որոնք առաջ են գալիս և շարունակում են գալ այս փոփոխվող աշխարհում, համապատասխանեցնում ենք մեր քաղաքականությունը, որը նաև ունի սկզբունքներ՝ քաղաքակրթական սկզբունքներ, ժամանակակից սկզբունքներ, որոնցից մենք չենք հրաժարվելու, միաժամանակ դրա հետ մեկտեղ իրատես աշխարհում համադրելով մեր շահերը մեր սկզբունքների հետ՝ առաջ տանելու մեր նպատակները։

Դուք նաև անդրադարձաք, ակնարկեցիք Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։ Նորից պետք է կրկնեմ, որ մեզ համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ներկայիս միակ գործող և արդյունավետ ձևաչափը, որի մեջ մենք իրականացնում ենք, հետապնդում ենք խաղաղ կարգավորման գործընթացը։ Երևի թե այսքանով կսահմանափակվեմ։

Հարց. «Արցախպրես» լրատվական գործակալություն․ Պարո՛ն Մնացականյան, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին հետ բերելու ուղղությամբ։ Շնորհակալություն։

Զոհրաբ Մնացականյան․ Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ որոշ զգուշությամբ ենք մոտենում մեր մեկնաբանություններին։ Այս հարցով, բնականաբար, ես աշխատում եմ մեր մյուս բոլոր գործընկերների հետ, որոնք անմիջական առնչություն ունեն այս հարցին, Երևանի իմ գործընկերների՝ պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության ծառայության պետի հետ, կա շատ էական դերակատարություն Կարմիր Խաչի կողմից։ Սա շատ անհանգստացնող հարց է։

Դուք գիտեք, որ մենք ի ցույց դրեցինք մեր մոտեցումը, որ վերաբերում էր նախկին իրավիճակին՝ կապված Հայաստանում հայտնված Ադրբեջանի քաղաքացու հետ։ Մենք իրականացրինք այդ քայլը՝ վերադարձը։

Մեզ համար ի դեպ, ցանկանում եմ նորից կրկնել, շարունակում է շատ անհանգստացնող հանգամանք լինել Կարեն Ղազարյանի ճակատագիրը։

Այս նոր իրավիճակը, իհարկե՛, նույնպես պահանջում է շատ զգուշություն, որովհետև, մարդկային կայնքերի հետ գործ ունենք և մարդու ճակատագրի հետ գործ ունենք։ Սա շատ մտահոգիչ է, շատ անհանգստացնող, և շարունակելու ենք առավելագույնս գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի լուծումներ գտնենք։

Հարց. 1-ին լրատվական կայք: Հարցը երկու նախարարներին եմ ուղղում։ Նիկոլ Փաշինյանը վերջերս դեսպանների հետ հանդիպմանը նշեց, որ Արցախի հարցում դառնացած է․ ստացել է այնպիսի ժառանգություն, ինչի արդյունքում ինքը դառնացած է։ Մասնավորապես՝ ուզում եմ իմանալ, թե Ձեզ հայտնի՞ է, թե այդ ինչ ժառանգություն է։ Հատկապես Արցախի իշխանություններին, որ անընդհատ հետևել են բանակցային գործընթացին, թե՞ Հայաստանի իշխանությունները՝ նախկին իշխանությունները, ինչ-որ բան թաքցրել են։ Ի՞նչ ժառանգություն է ստացել Նիկոլ Փաշինյանը, որ դառնացած է։ Հնարավո՞ր է դա տարածքների հանձնում, չգիտեմ՝ ի՞նչ տարբերակ է դա։

Զոհրաբ Մնացականյան: Կարծես մենք երկրորդ անգամ ենք այսօր անդրադառնում այս նույն հարցին։ Ես նորից կպատասխանեմ իմ մասով։ Ես արդեն առիթն ունեցա անդրադառնալու այն հիմնական, գերակա մեր հարցերին, կարևոր հարցերին, որոնք առնչվում են անվտանգությանը և կարգավիճակին։ Կան բազմաթիվ այլ պարամետրեր։ Մեզ համար կարևորագույն հարցը պարամետրերի այնպիսի համադրումն է, որը հնարավորություն է տալիս մեզ տեսնել, որ մեզ համար գերակա երկու հարցը լավագույնս արտահայտված են, արտահայտված՝ ըստ մեր հիմնական անհանգստությունների, այսինքն՝ անվտանգություն և կարգավիճակ։ Այստեղ բանակցային փաթեթում տարբեր պարամետրերի այնպիսի համադրությունն է, որտեղ մենք ունենք մեր մտավախությունների արտահայտումը, մեր հիմնական կարևոր հարցերը։ Մեր ձգտումը բանակցային գործընթացում ուղղված է հենց դրան։ Ես այսքանով կսահմանափակվեմ:

Հարց. «Ապառաժ» թերթ: Օտարերկրյա պատգամավորների, Եվրախորհրդարանի պատգամավորների այցերն Արցախ հիմնականում նախաձեռնվում են ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ջանքերով։ Հետաքրքիր է՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմիններն ինչ հարաբերությունների մեջ են Հայ դատի գրասենյակների հետ։ Շնորհակալություն։

Զոհրաբ Մնացականյան․ Ինձ թվաց, որ բոլոր այս գործողությունները, որ մենք միասին անում ենք, մենք անում ենք որպես միասնական, համազգային օրակարգ։ Եթե Դուք հարցը դնում եք այնպես, որ ՀՅԴ-ն անում է, մնացածներն ի՞նչ են անում, ապա ինչ վերաբերում է մեր դիվանագիտական ծառայության մարմիններին և մեր դիվանագիտական գործունեությանը, մենք շատ սերտ աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ՝ լինի դա ՀՅԴ-ն, լինի դա մնացած բոլոր կազմակերպությունները, որոնք աշխատում են սփյուռքում։ Եվ մենք շատ լավ գիտենք՝ ինչպես միասին աշխատել։ Եվ չի ստացվի Ձեզ մոտ, որ գիծ քաշեք ՀՅԴ-ի և մնացածների միջև։ Մի՛ փորձեք։ Շնորհակալություն։

Հարց․ «Ստեփանակերտ» թերթ․ Դուք Ձեր ելույթում նշեցիք, որ սփյուռքի հետ ունեք աշխատանքային դաշտ։ Մի քանի խոսքով մանրամասնեք, խնդրեմ, ի՞նչ են տալիս այդ աշխատանքները, և մենք ի՞նչ ձեռքբերումներ ունենք այդ աշխատանքի արդյունքում։ Շնորհակալություն։

Զոհրաբ Մնացականյան․ Ձեր հարցը շատ լայն է, շատ ընդարձակ։ Դուք գիտեք, որ սփյուռքի հետ մեր հարաբերությունները, ես նույնիսկ չեմ ցանկանում դա այդպես ձևակերպել, արտահայտված են նաև մեր համահայկականության սկզբունքի մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր