Դեպի վեր

Նախարարությունն ստացել է թոքերի օդափոխման սարքերի վերանորոգման և արտադրությանն առնչվող 280 առաջարկ

armenpress.am04/8/2020, 2:48

Նախարարությունն ստացել է թոքերի օդափոխման սարքերի վերանորոգման և արտադրությանն առնչվող 280 առաջարկ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփել է մարտի 29-ին հայտարարած՝ նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման գործընթացը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ընդհանուր առմամբ՝ նախարարությունը ստացել է 280 հայտ, որոնցից 230-ն արդեն ամփոփվել և մշակվել են։

Մշակված հայտերի 10%-ը՝ 23 հայտ, վերաբերում է անսարք վիճակում գտնվող համակարգերի նվիրաբերությանը:

Արդեն հավաքագրվել են 10 նման սարքեր, որոնք «Ինժեներական քաղաքի» մասնագետների շնորհիվ ստացել են երկրորդ կյանք և ամբողջապես պատրաստ են օգտագործման:

Ներկայացված գաղափարների 17%-ը՝ 40 հայտ, Հայաստանի արտադրական գործարանների, ինժեներական կայացած ընկերությունների, համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների կողմից է։ Նրանք պատրաստակամություն են հայտնել ներգրավվելու թոքերի օդափոխման սարքերի նախագծման և թեստավորման, լաբորատոր փորձարկումների, պահեստամասերի, դետալների, ֆորմաների և բաղադրիչների արտադրության գործում, ինչը հնարավորություն կտա սեղմ ժամկետներում ստանալու անհրաժեշտ այն բաղադրիչներն և դետալները, որոնք պետք է ներկրվեին այլ երկրներից:

Առաջարկների 16%-ը՝ 37 հայտ, ստացվել են հայ ինժեներներից՝ ռադիոինժեներներից մինչև նանոէլեկտորնիկայի մասնագետներ։ Նրանք պատրաստ են իրենց մասնագիտական գիտելիքները ներդնել բժշկական սարքավորումների ուսումնասիրման, նախագծման,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր