Դեպի վեր

«Սպանելու, մորթելու հասարակական պահանջը մեկ տարվա ընթացքում խորացել է, որը լավ տեղ չի տանում». Էլինար Վարդանյան

168.am04/23/2019, 2:42

«Սպանելու, մորթելու հասարակական պահանջը մեկ տարվա ընթացքում խորացել է, որը լավ տեղ չի տանում». Էլինար Վարդանյան

«Դեկտեմբերին ունեցանք ազատ և թափանցիկ քվեարկություն, բայց ոչ՝ ընտրություն: Քաղաքական կուսակցությունների կազմալուծված լինելու դեպքում ընտրություն անցկացնելը հանգեցրեց նրան, որ քաղաքացիներն իսկապես գնացին, ազատ քվեարկեցին, բայց գիտակցված ընտրություն այդպես էլ չկատարվեց: Պատճառներից մեկը հանդիսանում էր այն, որ Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը չէին փոփոխվել, ցավոք, մինչ այժմ այս երկու օրենքների վերաբերյալ քննարկումներ չկան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը:

Ինչ վերաբերում է մեկ տարվա ընթացքում նոր իշխանության կատարած աշխատանքներին՝ Էլինար Վարդանյանը նշեց.

«Հասկանալի է, որ կարճ ժամանակահատվածում տեսանելի փոփոխություններ չէին կարող լինել, բայց պետք է ուրվագծված լինեին բոլոր ռեֆորմների համակարգերը, որոնց որ պատրաստվում է գնալ ՀՀ-ն: Չկան ռեֆորմներ կրթական համակարգում, կա պարզապես՝ մտնել դպրոց՝ տնօրենի, պահակի ձեռքը բռնել, ասել, որ՝ տեսե՛ք, այսինչ լուրջ կոռուպցիան ենք հայտնաբերել, որը կատարվել է նախկինում: Դատաիրավական համակարգում կան զուտ հայտարարություններ, որ իշխանություններն այլևս այդ համակարգի վրա ազդեցության որևէ մեթոդ չեն կիրառում, չեն խառնվում: Մեկ բան է, երբ հայտարարում են, մեկ այլ բան է, թե իրականում ինչ է տեղի ունենում:

Եթե իրականում փորձում ենք կառուցել ժողովրդավարական, իրավական պետություն, ապա առաջին քայլը, որ պետք է արվեր, հենց դատաիրավական համակարգի փոփոխությունը պետք է լիներ: Քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ այն բոլոր իրավունքները, որոնք որ խախտվել են, վստահելի դատական համակարգի միջոցով կարող են պաշտպանել: Բայց ունենք հայտարարություն, որ քաղաքական կամք ունեն, այլևս դատարաններին ուղղություն ցույց չեն տալու, դրա կողքին կա ձայնագրություն, որտեղ պետական պաշտոնյաները խոսում են դատավորների վրա ազդեցության վերաբերյալ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր