Դեպի վեր

Ֆրանսիացի մշակույթի 120 գործիչների կոչը՝ ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի

bravo.am11/24/2020, 3:42

Ֆրանսիացի մշակույթի 120 գործիչների կոչը՝ ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի

Ֆրանսիացի մշակութային հանրահայտ գործիչներն ու մտավորականները՝ կինոռեժիսորներ, գրողներ, դերասաններ, երաժիշտներ, փիլիսոփաներ, լրագրողներ եւ երգիչներ, համախմբվել են՝ ի աջակցություն հայերի: Սատարողների թվում են հանրահայտ դերասաններ Ալեն Դելոնը, Պիեռ Ռիշարը, Կլաուդիա Կարդինալեն, Ֆանի Արդանը, Ժան Ռենոն, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Ժան Դյուժարդենը, հայտնի մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի Լեւին, հանրաճանաչ ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լըլուշը, Միշել Հազանավիչուսը, հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը, ճանաչված խոհարար Ալեն Դյուկասը եւ ուրիշներ։

Ֆրանսիական հայտնի «Ֆիգարո» պարբերականը տպագրել է 120 աստղերի կոչը, որն էլ թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողին։

«1915 թ.-ին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության իրագործումից ավելի քան մեկ դար անց նույն ժողովուրդը կրկին զոհ է դառնում երկու բռնապետությունների, որոնք ինչպես Բաքվում, այնպես էլ՝ Անկարայում բորբոքում են հայերի նկատմամբ ունեցած ազգամիջյան ատելությունը՝ իրենց անբաժան իշխանությանն օժտելով նոր «արյունոտ գավաթ»:

Հայերի ճակատագիրը պարզապես դաժանորեն խեղվեց Լեռնային Ղարաբաղում, որը նրանք Արցախ են անվանում։ Համեստ ու հպարտ մարդիկ են ապրել այնտեղ ավելի քան երկու հազարամյակ՝ անդառնալիորեն կապված իրենց քարքարոտ ու հոյակապ հողին։

Նրանք ցանկանում էին շարունակել իրենց գոյությունը այնտեղ, որտեղ իրենց նախնիները կառուցել էին իրենց տները, դպրոցները եւ հիասքանչ վանքերը՝ անառիկ լեռների եւ հերկված դաշտերի սրտում: Մարդկային հատկանիշներից զուրկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան եւ Իլհամ Ալիեւի Ադրբեջանը հարձակվեցին արցախահայերի վրա՝ ձգտելով ոչնչացնել նրանց օրինական ձգտումը:

Հայերի համար Ղարաբաղն ամենից առաջ ժողովուրդն է՝ իր նախնյաց մշակույթով, իր երաժշտությամբ, իր պարերով եւ անկլավային կարգավիճակից ազատվելու դեպքում՝ աշխարհի երթին միանալու ցանկությամբ:

Բաքվի եւ Անկարայի իշխանությունների համար սա ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր