Դեպի վեր

Գազին այլընտրա՞նք փնտրել, թե՞ պարենային ապահովության հարց լուծել

armenpress.am05/11/2022, 5:18

Գազին այլընտրա՞նք փնտրել, թե՞ պարենային ապահովության հարց լուծել

Աշխարհը գազին այլընտրանքներ է փնտրում։ Ավելի ստույգ՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի համապատկերում Եվրոպան ռուսական գազին այլընտրանք է փնտրում։ Այնպես չէ, որ այդ այլընտրանքը չկա։ Այն կա, կենսագազն է՝ օրգանական տարբեր թափոնների քայքայումից արտադրվող, տեղային խնդիրներ լուծում է։ Խոսքը ծավալայի՛ն հարցին է վերաբերում։ Իսկ այս ծավալայինի հարցն աշխարհում մշտապես եղել է, որովհետեւ դրան դեմ է, այսպես ասած, «բենզինի համերաշխությունը»։ Բայց իրավիճակը թելադրում է իր պայմանները։ Օրինակ՝ «Independent»-ը գրում է, որ Ֆրանսիան մինչեւ 2030 թ. ներկրվող ռուսական գազի բաժինը կփոխարինի բիոմեթանով, որ ստացվում է գյուղատնտեսական թափոններից։

Թեեւ այստեղ էլ այլ խնդիր է ծագում. միայն թափոնները բավարար չեն լինի ծավալ ապահովելու համար, ինչպես միշտ կլուծեն որոշակի գործարանների, արտադրությունների խնդիրներ։ Իսկ ծավալ ապահովելու ժամանակ պարզապես չկա, որովհետեւ աշխարհը պարենային անապահովության խնդրի առաջ է կանգնած, եւ առաջին հերթին պետք է մտածել հենց այս մասին։

Ընդհանրապես՝ կենսազանգվածի թեման Հայաստանին էլ անծանոթ չէ։ Ժամանակին այս մասով ուսումնասիրություններ ու նույնիսկ որոշ քայլեր են արվել։ Վերականգնվող էներգետիկայի ճյուղերից հաճախ ներկայացնում ենք հողմային եւ արեւային ներուժերի գործածման մեխանիզմներ, ոլորտներում ծրագրերը: Իսկ կենսազանգվածի գործածմանը քիչ ենք անդրադարձել, որովհետեւ մեր երկրում, որպես էներգիայի աղբյուր, կենսազանգվածի գործածումը դեռ չի տարածվել: 2000-ականներին, երբ թեման աշխուժացավ, մասնագետները պնդում էին, որ հնարավոր է 15 տարվա ընթացքում կենսագազային կայանքներ կառուցել, որոնց մեթանի ընդհանուր օրական արտադրությունը կհասնի 100 հազ. խմ-ի:

Մասնագետները նաեւ բացատրում էին, որ կենսազանգվածն էներգիայի ունիվերսալ աղբյուր է: Կենսազանգվածի էներգիայի աղբյուր են օրգանական նյութերը՝ ներառյալ ծառերը, անտառանյութի եւ փայտանյութի վերամշակման թափոնները, տաշեղը, գյուղմթերքների վերամշակման թափոնները, խոտի կտրտվածքները, տերեւները, գոմաղբը, կեղտաջրերը եւ քաղաքային պինդ թափոնները: Չնայած կենսազանգվածի էներգիայի աղբյուրները մեր երկրում, ընդհանուր առմամբ, սահմանափակ են, այնուամենայնիվ, մեծ գյուղացիական տնտեսություններից եւ քաղաքային պինդ թափոնների տեղակայման վայրերից մեթանի կորզումը կարող է խթանել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացումը:

Մեր երկրի բուսածածկույթը եւ գյուղատնտեսական ոլորտը կենսազանգվածի որոշակի ներուժ պարունակում են: Այն կարող է օգտագործվել որպես վառելիք՝ կենսազանգվածի այրման կամ գազաֆիկացման, ինչպես նաեւ մեթանի ստացման համար: Անտառի խնամքից գոյացող մնացորդները, ինչպես անտառի նոսրացումներից, անտառահատումից եւ փայտամշակումից թափոնները կարող են օգտագործվել որպես վառելիք՝ էներգիայի արտադրության համար: Գյուղատնտեսությունը կարող է ապահովել թափոնների լայն տեսականի, ներառյալ բերքի մնացուկները եւ կենդանական թափոնները:

Դեռ տարիներ առաջ, երբ ներկայացվեցին Հայաստանում կենսազանգվածի պաշարների վերաբերյալ տվյալները, նշվեց, թե եթե կենսազանգվածի պաշարի տեսակն անտառն ընդունենք, ապա ամբողջ արտադրությունը կարող է կազմել 24 տոկոս: Թփուտների ու մարգագետինների մասով համապատասխան ցուցանիշը 55 տոկոս է, ճահճուտներինն ու ջրամբարներինը՝ 15 տոկոս: Բայց Հայաստանում կենսազանգվածը չի օգտագործվում որպես ժամանակակից էներգետիկական պաշար: Ի դեպ, առանձին օրինակներ եղել են: Օրինակ՝ 90-ականների կեսերին փորձեր արվեցին միջին չափի կենսագազի կայանքներ կառուցելու համար՝ հիմնականում ցուցադրական նպատակով: Մեթանի կորզման հետաքրքրությունը Հայաստանում գյուղատնտեսության եւ գյուղացիական տնտեսությունների կողմից որոշակիորեն ուժեղացավ մասնավորեցումից հետո:

Կենսազանգվածի էներգիայի օգտագործման նկատմամբ հետաքրքրություն մեկ էլ ծնվեց այն ժամանակ, երբ ԱԺ-ն 2002 թ. դեկտեմբերի 26-ին Կիոտոյի արձանագրությունը վավերացրեց: Սրանով Հայաստանը բավարարեց, այսպես ասենք, մաքուր զարգացման մեխանիզմին մասնակցության հիմնական պահանջներից մեկը, որը կենսազանգվածի էներգիայի ծրագրերի իրականացման գրավչությունն ուժեղացնող ֆինանսական գործիք էր:

Կենսազանգվածի պաշարներ փայտանյութի եւ ծղոտի վրա հասկանալիորեն ուշադրությունը չկենտրոնացավ՝ պաշարի սահմանափակության պատճառով։ Բոլորովին այլ էր աղբի պարագայում, որի պաշարը սահմանափակ չէր (եւ չէ): Այդ ժամանակ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ասում էր, որ կենսագազի ստացման ներուժը Հայաստանում տարեկան մոտ 135 մլն խմ է: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը ՀԲ-ի եւ Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել էր «Հայաստանում կենսաէթանոլի արտադրության եւ յուրացման ներուժի ու հեռանկարայնության գնահատում» աշխատանքների կազմակերպումը: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել էին Հայաստանում կենսաէթանոլի արտադրության եւ յուրացման ներուժն ու հեռանկարները: Մեր երկրում կենսա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր