Դեպի վեր

Գիշերային խարդավանք. Փաստաբանի ուշագրավ հարցադրումները Քոչարյանի գործով դատավորին

1in.am05/24/2019, 2:06

Գիշերային խարդավանք. Փաստաբանի ուշագրավ հարցադրումները Քոչարյանի գործով դատավորին

Ինչպես հայտնի է, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Սիրունյանի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ։

Որպես պատճառաբանություն՝ Սիրունյանը ներկայացրել է այն, որ քրեական գործով վարույթը դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ օրենքը, որը կիրառվում է, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, իսկ Գրիգորյանը անցել է իր լիազորությունների սահմանը ու դիմել է ՍԴ-ից մեկնաբանություններ ստանալու խնդրանքով, որի իրավունքը չուներ, բացի այդ, Գրիգորյանի խնդրանքը չի բխում նաև ՍԴ-ի լիազորություններից։ Դատավորը նաև խախտել է միջնորդությունների քննարկման դատավարական ընթացակարգը։

Սիրունյանը հաղորդման մեջ նշել է նաև, որ դատական ակտը ամբողջությամբ կառուցված է Գրիգորյանի անձնական դրդումների վրա, իսկ դատողություններ ու կարծիքներ ունեցող դատավորը պետք է առնվազն ինքնաբացարկ հայտներ։

Երեկ երեկոյան էլ հայտնի դարձավ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Նախնական տեղեկություններով՝ Սիրունյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել են ենթադրյալ կաշառքի մասին կասկածներ պարունակող գրառումներ՝ «Երկու միլիոն դոլար՝ Նիկոլի գլուխն եք կորցրել», կամ՝ «պագրիշկա գողացողին սկի 1.000.000-ով չեն ազատում», «2 մլն դոլարով սեփական ճիշտն են ծախում» և այլն:

Ըստ տեղեկությունների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը փաստաբան Ալիկ Սիրունյանի ֆեյսբուքյան գրառումներին որոշել է ընթացք տալ՝ նշելով, որ գրառումներն ակնհայտորեն հանցակազմի հատկանիշներ են պարունակում՝ կամ կաշառքի, կամ սուտ մատնության, և խնդրել, որ անկողմնակալ մարմնի կողմից կատարվի քննություն։

Ուշագրավ է, սակայն, որ Սիրունյանի գրառումներում դատավորի անուն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր