Դեպի վեր

Արայիկ Հարությունյան. Երեխաները սովորելու են Հայ եկեղեցու պատմությունը Հայոց պատմություն դասընթացի շրջանակում

azatutyun.am07/10/2020, 10:24

Արայիկ Հարությունյան. Երեխաները սովորելու են Հայ եկեղեցու պատմությունը Հայոց պատմություն դասընթացի շրջանակում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ քննարկումները չեն դադարում, հատկապես բուռն կրքեր են բորբոքվել այն հարցի շուրջ, որ Հայ եկեղեցու պատմությունն այլևս չի դասավանդվի որպես առանձին առարկա:

«Կոչ եմ անում չտրվել սադրանքներին, ձեր երեխաները անցնելու են Հայ եկեղեցու պատմությունը Հայոց պատմություն առարկայի շրջանակում, շատ ավելի բարձր որակով, դրանք անջատ չեն, դասաժամը չի կրճատվելու», - ասում է նախարար Արայիկ Հարությունյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ զրուցել է Կարլեն Ասլանյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Հանրային քննարկման դրված հանրակրթության պետական չափորոշիչների նախագիծը քննադատության է արժանանում հատկապես Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերից հրաժարվելու համար: Եթե, օրինակ, մեջբերեմ Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանին՝ ձեր այդ որոշման պատճառով կունենանք սերունդ, որը չի իմանա քրիստոնեությունից տարրական գիտելիքներ, խաչակնքվել, և ընդհանրապես երեխայի գլխից դուրս է գալու, գիտակցությունից դուրս է գալու եկեղեցու կարևորությունը:

Արայիկ Հարությունյան. – Ամենասկզբից արդեն կա մի անճշտություն, որը լայնորեն տարածված է և որը լայնորեն շահարկվում է՝ այն է, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաժամերը կրճատվում են, և Հայ եկեղեցու պատմություն առարկան հանվում է դպրոցից: Դա ամենևին այդպես չի, և մենք սրա մասին խոսել ենք:

Ինձ համար առհասարակ այդ խոսակցությունները հիմա տարօրինակ են, որովհետև մեզ թվում էր, որ անցած տարի, երբ որ լայն քննարկում էր այս թեմայով եղել, ապա մենք կարծում էինք, որ այն ժամանակ թեման ըստ էության մարսվել է, և որոշումների հետ կապված արդեն մենք ունենք ընդհանուր հասկացվածություն:

Իհարկե, որոշ շրջանակներ անընդհատ պետք է փորձեն այս թեման տաք պահել, բայց մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մեր երեխաները դպրոցում սովորելու են և անցնելու են Հայ եկեղեցու պատմությունը, այսինքն՝ լիարժեք, այն ժամանակվանից, երբ որ հիմնադրվել է եկեղեցին, և մինչև մեր օրերը՝ այդ գիտելիքը ունենալու են մեր երեխաները Հայոց պատմություն դասընթացի շրջանակում: Որովհետև շատ տարօրինակ է, որ ոմանք փորձում են Հայ եկեղեցու պատմությունը տարանջատել հայ ժողովրդի պատմությունից և Հայոց պատմությունից: Մենք դա դիտարկում ենք որպես մեկ միասնական պատմություն, որովհետև Հայ եկեղեցին մե՛ր ժողովրդի եկեղեցին է, Հայ եկեղեցու պատմությունը մե՛ր պատմության անբաժանելի մասն է, Հայ եկեղեցու ստեղծած գիտելիքը մե՛ր երկրի և մե՛ր ժողովրդի գիտելիքն է: Այնպես որ, այդ տարանջատումները տարօրինակ են, մանիպուլյատիվ, և մեր հանրությանը կուզեմ առաջարկել և կոչ անել չտրվել այդ սադրանքներին, որովհետև ձեր երեխաները դպրոցներում անցնելու են Հայ եկեղեցու պատմությունը Հայոց պատմություն առարկայի շրջանակում, ավելին՝ այն մանիպուլյացիան, որ Հայ եկեղեցու պատմության առարկայի դասաժամը կրճատվում է, դա ամենևին այդպես չէ, և Հայոց պատմության դասընթացի շրջանակում է ավելանում այդ ժամը:

Եվ ինչ վերաբերում է խաչակնքվելուն, ես կարծում եմ, որ դա արդեն եկեղեցու գործառույթն է՝ աշխատել մեր հանրության հետ, մեր հասարակության հետ, ներկայացնել եկեղեցին, ներկայացնել եկեղեցու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր