Դեպի վեր

Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի՝ Արայիկ Հարությունյանի հեռացումը համակարգից, նա ազգայինի և եկեղեցու հանդեպ արհամարհական մոտեցում ունի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ

slaq.am11/15/2019, 5:30

Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի՝ Արայիկ Հարությունյանի հեռացումը համակարգից, նա ազգայինի և եկեղեցու հանդեպ արհամարհական մոտեցում ունի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ

ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկությունը պահանջում են նախևառաջ երիտասարդները, նրանց են միացել մի շարք մտավորականներ. սա վերկուսակցական, ազգային պայքար է և չի կարող քաղաքական չլինել, քանի որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը. «Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի հեռացումը համակարգից, իսկ Արայիկ Հարությունյանն այդպիսին է: Սա մեկանգամյա գործողություն չէ, այլ հետևողական մոտեցում: Նա ազգայինի և եկեղեցու հանդեպ արհամարհական մոտեցում ունի»:

Ըստ Մինասյանի՝ կարևորագույն պաշտոնատար անձանցից մեկի հրաժարականի պահանջն ազդակ է, որ այդկերպ մտածող որևէ այլ անձ չփորձի նույն քաղաքականությունը վարել. «Հասկանալու համար՝ կգնա՞նք Արայիկ Հարությունյանի հետ որևէ քննարկման, իրենք պիտի ասեն՝ պատրա՞ստ են հրաժարվելու իրենց այս նախագծերից: Փոխնախարարն ասում է՝ պատրաստ չենք հրաժարվելու, բայց պատրաստ ենք քննարկման: Էլ ի՞նչն ենք քննարկելու»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ իշխանությունն ազգայինն արհեստականորեն հակադրում է առաջադիմականին՝ միաժամանակ սահմանափակելով ժողովրդավարությունը. «Կառավարությունն ինքնավարություն չի տալիս բուհերին: Ավելին, նախագծով՝ ռեկտորը նշանակելու է դեկաններին: Ժողովրդավարություն քարոզող ուժը վերացնում է ընտրությունները»:

Մինասյանի կարծիքով՝ եթե հայեցակարգ չկա, նախարարի հետ քննարկելու բան էլ չկա, ի՞նչ պիտի խոսի պրոֆեսորադասախոսական կազմը նրա հետ. «Իշխանությունը փորձում է իրավիճակային լուծումների գնալ, ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD477479.5
EUR528534
RUR7.447.58
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր