Դեպի վեր

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչներն ասում էին. «Հեղափոխությունից հետո մեր գյուղում, իրոք, դրական փոփոխությունների շարան է սկսվել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com09/11/2019, 6:30

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչներն ասում էին. «Հեղափոխությունից հետո մեր գյուղում, իրոք, դրական փոփոխությունների շարան է սկսվել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչները, որոնց թիվն անցնում է մոտ 5000-ը, ընտրությունների ժամանակ մեծամասնությունը թերահավատորեն էր լցված, որ գյուղապետի թեկնածու Նիկոլ Խաչատրյանը կարդարացնի իրենց հույսերը։ Արդեն քանի օր է՝ Ակունք գյուղից զանգահարում են SHAMSHYAN.com ու գյուղացիներն ուզում են իրենց խոսքն ուղղել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ընտրությունների ժամանակ գրեթե դեմ էինք, որ գյուղապետ ընտրվի Ն. Խաչատրյանը։ Կար 3 թեկնածու, Ն. Խաչատրյանը, ով հավաքել էր 534 ձայն, 6 ձայնի առավելությամբ հաղթեց։ Ճիշտն ասած՝ մտածում էինք, որ ոչինչ չի փոխվի, ու գյուղացին կմնա նույն կոտրված տաշտակի առաջ։ Ընտրություններից 6 ամիս հետո ուզում ենք բաց ճակատով ասել, որ Ն. Խաչատրյանը և նրա հիմնական մրցակից, գյուղապետի տեղակալ Կարեն Սիմոնյանը հսկայական աշխատանքներ կատարեցին ու իրենց միասնականության շնորհիվ՝ գյուղի համար 6 ամսում ահռելի աշխատանքներ կատարեցին։ Գյուղը, որ տարիներով ունեցել է ասֆալտապատման, ոռոգման ու խմելու ջրի, արտաքին լուսավորման խնդիրներ, հիմա, կարելի է ասել, որ էդ հարցերը լուծված են։ Գյուղապետն ու տեղակալը, մեջք-մեջքի տված, իրոք, ահռելի աշխատանքներ են կատարել։ Ամենակարևորներից մեկը նա է, որ երեխաները դպրոց ու մանկապարտեզ ամռանը՝ փոշու մեջ, աշնանը՝ ցեխոտ, ձմռանն էլ՝ սառած ճանապարհներով չեն գնում։ Եթե նախկինում մանկապարտեզը գործում էր մինչև ժամը 3-ը, հիմա մինչև 5-ն է։ Ահռելի աշխատանքներ է կատարվել ու գիտենք, որ այդ հարցում գյուղապետին օգնել է նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ուզում ենք հպարտորեն ասել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո մեր գյուղում ահռելի փոփոխություններ են գրանցվել դեպի դրականը։ Անելիքներ շատ կան»։

Գյուղապետ Ն. Խաչատրյանն էլ իր խոսքում ասում էր. «Առանց վարչապետի ու մարզպետի միջամտության՝ մենք հաստատ չէինք կարող էս աշխատանքնե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477.5
EUR524528
RUR7.47.47
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր