Դեպի վեր

«Գաթա» բենդի նկուղային ստուդիան, «Տոտիկ»-ի հայտնիությունը եւ զանազան գործիքները

bravo.am03/1/2023, 12:00

«Գաթա» բենդի նկուղային ստուդիան, «Տոտիկ»-ի հայտնիությունը եւ զանազան գործիքները

«Գաթա» բենդին հանդիպելու համար գնում ենք Երեւանի կենտրոնում գտնվող Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի տուն, որի նկուղում գտնվող ստուդիայում է խումբն իր փորձերն անում: Այնտեղ BRAVO.am-ի համար հայկական երաժշտությունից ու խմբի գործունեությունից զրուցում ենք Մանուկյանի, Գարեգին (Գարիկ) Առաքելյանի, Վասիլ Սահակյանի ու Էրիկ Ասլանյանի հետ:- Գաթա սիրո՞ւմ եք ու ո՞րն է ամեն մեկիդ նախընտրած տեսակը:

Գարեգին. Ամենասիրելին թոնիրում տատիկիս թխած խորիզով ավանդական գաթան է: Խորիզը լինում էր յուղով, ալյուրով, շաքարավազով կամ էլ մեղրով: Կլոր գաթաներ էին, որոնց վրա պատառաքաղով նախշեր էին անում, իսկ եզրերին՝ մատներով: Այդ գաթայի համը ոչնչի հետ չի համեմատվի:

Էրիկ. Ինձ համար էլ տատիկիս թխածն է առանձնանում, բայց ամենաշատը սիրում եմ աղի գաթան:

Անդրանիկ. Թոնրի գաթան է: Առաջ կլոճ էին թխում, որի մեջ խորիզ չկար:

Վասիլ. Ճիշտն ասած՝ գաթա չեմ սիրում (ծիծաղում ենք,-հեղ.):

- Շատ ինքնատիպ էր:

Գարեգին. Մեր «Գաթա»-ն չե՞ս սիրում, բա, ասա (ծիծաղում ենք,-հեղ.): Թխի, թող գա (պարզում է ձեռքը,-հեղ.):

29


- Իսկ ինքնուրույն պատրաստած կա՞ք:

Գարեգին. Միայն գնդերն եմ տարել: Վայոց ձորի Հերհեր գյուղից եմ, մայրիկս՝ Արենիից: Մեզ մոտ կանայք առավոտից սկսում էին հաց թխելու արարողությունն ու գնդերը նկուղում էին շարում: Երբ փոքր էինք, մեր պարտականությունն էր դրանք սինիների վրա դնել ու հասցնել թոնրատուն:

Անդրանիկ. Ես երջանկահիշատակ մայրիկիս հետ ամեն ինչի մասնակից եմ եղել: Արագածոտնի մարզչի Ներքին Բազմաբերդ գյուղում եմ մեծացել, 6 երեխա ենք եղել ու մեծ տնտեսություն ունեցել՝ թոնրատուն, անասուններ էլ ենք պահել: Մամայիս հետ մինչեւ անգամ կով եմ կթել, այն զտել. գյուղում ոչ մի բան չէինք թափում, ամեն ինչից նոր բարիք էինք ստանում ու հետաքրքիր ուտեստներ սարքում: Մայրս ամեն ինչ կարողանում էր անել:

- Իսկ երբ եկավ խմբին անվանում ընտրելու ժամանակը, ինչո՞ւ նախապատվությունը հենց «Գաթային» տվեցիք:

Գարեգին. Պատասխանս առաջին հարցի լրացումն է լինելու: Ուզում էինք մեր երաժշտությանը համահունչ անուն ընտրել՝ մարդամոտ ու քիմքին հաճո: Անդրանիկի հետ պատրաստվում էինք հայկական երաժշտություն ներկայացնել ու նմանատիպ էլ անուն էինք փնտրում, դրա համար էլ եղավ «Գաթա»:

- Ինչպիսի՞ն էին մարդկանց արձագանքներն ու անվանը հե՞շտ ընտելացան:

Գարեգին. Անսովոր արձագանքներ էլ եղան, թե ինչու տոլմա կամ փախլավա չենք ընտրել, բայց մեծամասնությունը սիրեցին բենդի անունը, որովհետեւ 2010-ականների համար շատ հետաքրքիր էր: Մեզնից հետո այդ միտումը շարունակվեց ոչ միայն երաժշտության մեջ՝ ռեստորանների ու այլ վայրերի եւս սկսեցին տալ հայկական անուններ: Բացի այդ էլ, նման տարբերվող անունը նորաստեղծ խմբի համար լավ էր, միանգամից հարց էր առաջանում, թե ինչու գաթա, «Մելոդիա» բենդը շատ սովորական կլիներ (ծիծաղում ենք, -հեղ.):

- Դուք երկուսդ՝ Անդրանիկ ու Գարեգին, խմբի ստեղծման ակունքում եք եղել, ինչպե՞ս եք որոշել այն հիմնել:

Գարեգին. Անդրանիկը որպես երգիչ, բանահավաք ու ազգագրագետ իր կարիերան վաղուց է սկսել, իսկ ես կոնսերվատորիայի ուսանող էի եւ շատ էի հետաքրքրված մեր Արեւմտյան Հայաստանի մշակույթով, երգերով եւ պարերով: Քանի որ Անդրանիկն այդ մշակույթի լավագույն կրողն էր, որոշեցի նրա հետ ծանոթանալ: Եկա մոտն ու ցույց տվեցի հնարավորություններս, ինձ մեծ սիրով տրամադրեց իր հիմնած ստուդիան ու ազատ ստեղծագործելու հնարավորություն տվեց՝ առանց խնայելու ժամանակ, ռեսուրսներ ու ֆինանսներ: Դա ինձ օգնեց անչափ շատ բան սովորել: Ընթացքում որոշեցի, որ ես էլ որեւէ կերպ պետք է փոխհատուցեմ ու օգնեմ, որ ավելի ընդգծենք Անդրանիկի արվեստը, սկսեցինք երգեր ձայնագրել ու գործիքավորել, հետո հասկացանք, որ այդ ամենը կարելի է նաեւ բեմ հանել, եւ այդպես ստեղծվեց «Գաթա» բենդը: Հետո խմբում հայտնվեցին Էրիկն ու Վասիլը, երկուսն էլ առաջադեմ ու տաղանդավոր երաժիշտներ են:

29


- Պարոն Մանուկյան, իսկ ինչո՞ւ վստահեցիք Գարեգինին, ինչո՞վ Ձեզ գրավեցին նրա մտահղացումները:

Գարեգին. Ապա նայեք ինձ, չվստահել կարելի՞ է (ծիծաղում ենք,-հեղ.):

Անդրանիկ. Անկեղծ ասած, Գարիկի մեջ ամենաշատն աշխատասիրությունն եմ սիրում: Երբեմն ինձ քարկոծում եմ, որ Աստված տար, կարողանայի այդքան աշխատասեր լինել, չնայած՝ շատ խնդիրներ ունեմ, դրանց պատճառով չեմ հասցնում ավելին անել: Նրան հենց դրա շնորհիվ սիրեցի, որ չեղած տեղից պրպտում է ու իր ուզածը ստանում: Ինչպես մեր մեծերն էին կարողանում կաթից հազար բան սարքել՝ յուղ, շիճուկ, դրանից թել-թել պանիր, հորած պանիր, բան չէին թափում, նույնն էլ Գարիկի մեջ տեսա ու մինչ օրս տեսնում եմ: Ոչինչ չեմ ափսոսում նրա համար, գլուխ չեմ գովում, բայց վերջին ունեցածն էլ կտամ, որովհետեւ մնայուն արժեք է ստեղծում: Դրա համար ընդունել եմ, վստահել ու ուրախացել նրանով, արդեն տուն տնով ենք դարձել:

Գարեգին. Այստեղ ավելի շատ եմ լինում, քան մեր տանը (ծիծաղում ենք,-հեղ.):

Անդրանիկ. Պատկերացրեք՝ առավոտյան ժամը 9-10-ից այստեղ է: Գալիս է, լրացնում ենք իրար, սուրճ խմում, ջղայնանում, կիսվում իրար հետ, ամենալավն այն է, որ խաղաղվում ենք ու անցնում գործի: Մնայուն արժեքներն ենք ժառանգում մեր սերունդներին: Դա է բնության, Աստծո, մարդու իրական աշխարհը, ուրիշ բան չկա:

- Տղաներ, դուք նորեկներ եք, պատմեք, թե ինչպե՞ս եք ընդգրկվել բենդի կազմում:

Էրիկ. Իրենց շատ եմ սիրել ու փոքր տարիքից երգերը լսել, միշտ հետեւել եմ ու ցանկացել հետները նվագել: Երբ առաջարկ ստացա միանալ խմբին, շատ ուրախալի ու անսպասելի էր, դեռ մեկ տարի էլ չկա, որ «Գաթայի» հետ նվագում եմ:

Վասիլ. Երեւի, 5-6 տարի կլինի, որ ճանաչում եմ Գարիկին ու Անդո հոպարին: Այդ ընթացքում համագործակցել ենք, բայց բենդի երաժիշտն եմ վերջին 1-1,5 տարին: Շատ ուրախ եմ նրանց հետ աշխատելու համար, ինձ թվում է՝ դեռ շատ ենք աշխատելու, նման ցանկությունն ունեմ, կարծում եմ՝ իրենք էլ:

Գարեգին. Վասիլը շատ համեստ երիտասարդ է, մինչեւ բանակ գնալն էինք ճանաչում. մեր տեսահոլովակի համար է ձայնագրվել: Այն ժամանակ պղնձե փողային գործիքներով ոչ մեկը հայկական մեղեդիներ չէր նվագում, Վասիլից սկսվեց: Հետո գնաց բանակ, 44-օրյա պատերազմին է մասնակցել ու վիրավորվել. մինչեւ հիմա մարմնի մեջ բեկորներ ունի, որոնք չեն կարողանում հանել: Անսահման տաղանդի հետ մեկտեղ նաեւ անչափ համեստ ու հավասարակշռված երիտասարդ է, ոչ բոլորին է հաջողվում այդ դժոխքից հետ գալ: Շատ եմ ուրախանում, որ նա շարունակում է երաժշտությամբ զբաղվել:

29


- Երաժշտությունն ինչպե՞ս է օգնել, որ վերադառնաք կյանք ու Ձեզ հետ տեղի ունեցածը կարողանաք անցյալում թողնել:

Վասիլ. Կապ չունի երաժիշտ ես, թե՝ ոչ, կռվի դաշտում երաժշտությունը բոլորին է շատ օգնել: «Մուզզվոդում» եմ ծառայել, ինձ մի քանի երաժիշտ տղաների հետ տարել են առաջնագիծ: Վաշտի մյուս զինվորներն էլ մեզ պես ուզում էին երաժշտություն լսել, որովհետեւ այդ խառը վիճակում այն օգնում էր ու ոգի տալիս: Պատերազմից հետո էլ երաժշտության կարիքը շատ էր զգացվում, քանի որ կարողանում է վատ վիճակից հանել եւ դեպրեսիան, սթրեսն անցկացնել:

- Քանի որ Վասիլը երաժշտության բուժող կողմից խոսեց, «Գաթա»-ն մարդկանց ի՞նչ է կարողանում փոխանցել:

Գարեգին. Ինձ համար ամենաանկեղծը երեխաների արձագանքն է մեր երաժշտությանը. նրանք այնքան մաքուր են, շողոքորթել, կեղծ էմոցիաներ ցույց տալ չեն կարող: Բազմաթիվ տեսանյութեր ենք ստանում, թե ինչպես են 1-1,5 տարեկան փոքրիկները պարում եւ ուրախանում «Տոտիկ» կամ «Նավավար Հարութին» երգերի ներքո: Մեր կարեւորագույն առաքելություններից մեկը հայկական երաժշտությունն ապագա սերնդի մեջ սերմանելն է, ինչը եւ անում ենք: Նրանք մեր մաքուր հայկական երաժշտությունն են լսում եւ ինչքան էլ մեծանան՝ մի տեղ նորից հասնելու է ականջներին ու ամեն ինչ վերհիշելու են: Դա շատ կարեւոր է մեր օրերում:

Էրիկ. Մանկուց եմ սիրել ազգային երաժշտությունն ու միշտ լսել եմ, ուրիշ բան չէի կարողանում ընկալել: «Գաթա»-ն հարազատ բան է փոխանցել ու մինչեւ հիմա էլ շարունակում է, անգամ, երբ արդեն նրա մի մասն եմ:

Անդրանիկ. Ուզում է ասել, որ հայի բնույթն ու կերպարն է դա:

- Բայց, ցավոք, ոչ բոլոր հայերն են սիրում ու լսում ազգային երաժշտություն:

Գարեգին. Ցածրորակ երաժշտություն լսելու մեղքի մեծ բաժինն ընկնում է ճաշակ թելադրողների վրա, որոնք մեր հասարակությունում ունեւոր մարդիկ են: Եթե ես այդպիսի մարդ լինեի, օգտակար բաներ կանեի, անգամ, եթե դրանք իմ սրտով չլինեին, որպեսզի ճիշտ օրինակ ծառայեի: Բայց միեւնույն է՝ մենք դժգոհ չենք. եթե 100 հազար երեխայից 3-ին էլ վարակենք հայկական երաժշտությամբ, հուր-հավիտյան կմնանք այս մոլորակի վրա որպես ազգ ու հայ:

29


- Իսկ ինչպիսի՞ն է ձեր լսարանն ու ինչպե՞ս եք պահում նրա հետ կապը:

Գարեգին. Պուպուշ, բարի հայ ու նաեւ արտասահմանցի մարդիկ են: Անդ, դու էլ պատասխանիր, էլի, ոնց որ իմ մենախոսությունը լինի (ծիծաղում ենք,-հեղ.):

Անդրանիկ. Ինչպես ասում են՝ «նմանս նմանիս կվայելե», դրա համար էլ մեր ունկնդիրները մեզ պես են: Նրանք ուզում են սովորել, հասկանալ նախնիներից իրենց փոխանցված գենը, իմանալ ու հիշել տատիկների երգած օրորոցայինները: Իսկ այդ մեծահարուստներն ընդամենը կարողություն ունեն, քրիստոնեությունն ասում է՝ «աշխարհը քեզ տամ, հոգիդ վերցնեմ, ի՞նչ ես շահելու»: Այդ առումով Գարիկը ճիշտ ասաց, տա Աստված, որ շատերը հասկանան, թե ինչ բան է մարդն ու մարդկային արժեքը:

Գարեգին. Հանգիստ կարող էինք անցնել կոմերցիոն երգերի ու շատ լավ էլ կապրեինք, բայց 13 տարի է՝ ամեն օր փորձում ենք պայքարել ու տարածել հայկականը: Հիմա հայկական հայրենասիրական երգերն անգամ YouTube-ն է արգելափակում. ալգորիթմներ կան, որ թույլ չեն տալիս լսելի դառնալ՝ նույնիսկ գումարով նման կատարումներն անհասանելի են մնում:

29


- Որտեղի՞ց եք երգերը գտնում ու բերում ձեր երգացանկ: Ի՞նչ փուլերով են դրանք անցնում՝ «Գաթա»-ում հայտնվելու համար:

Անդրանիկ. Խմբերից ամեն մեկն իր ասելիքն ունի, բայց կխնդրեմ կամ կպարտադրեմ, որ ինչ-որ բան անելիս գրագետ լինեն, նվիրում ունենան, հատկապես՝ ազգից, հողից, ջրից, պետությունից, պետականությունից խոսելիս ու քարոզ անելիս, որպեսզի մարդիկ այդ ամենի արդյունքում շահեն, ոչ թե կորցնեն: Իսկ երգեր տարբեր ոճերի կան՝ ծիսական, Զատկի, Վարդավառի, Ջան գյուլումի, Տարոն աշխարհի հարսանեկան ծեսերի ու հայրենասիրական: Այնքան մեծ ու հարուստ շտեմարան կա, որ ընտրության առումով խնդիրներ չեն առաջանում: Դրանցից էլ մեր պատկերացմամբ ընտրում ենք ամենահետաքրքիրն ու լավագույնը, որպեսզի մենք էլ հետագա սերունդների երաժշտական շտեմարանը հարստացնենք:

Գարեգին. Ավելացրու նաեւ հեղինակային երգերը. Անդրանիկը նաեւ շատ լավ ու ժամանակակից երգեր է գրում: Հաճախ են ասում, որ մեր ժողովուրդը ժամանակին ստեղծել է, սակայն նոր հեղինակներ չկան: Հիմա էլ են երգեր ստեղծվում, Անդրանիկ Սարկավագն էլ ունի գործեր, որոնք մեծ հաճույքով նաեւ ներառում ենք «Գաթա» բենդի երգացանկում:

- Ո՞րն է ամեն մեկիդ համար խմբի կատարմամբ ամենասիրելի երգը:

Գարեգին. Ջիվանու «Ես կխնդամ, սիրտս կուլա» երգն է, շատ յուրահատուկ է ինձ համար, նվագելիս ամեն անգամ հուզվում եմ: Էմոցիոնալ կապ ունեմ գործի հետ, իմ ինքնարտահայտման չափաբաժինը դրանում լիարժեք տրված է: Երեւի, ուրախությունից էլ եմ հուզվում, որ այդ երգի մեջ կարողացել եմ փոխանցել այն, ինչ ուզել եմ:



Էրիկ. Ակտիվ ռիթմի տեսանկյունից «Ասմար»-ն եմ շատ սիրում, իսկ որպես տրամադրություն փոխանցող ու պարային երգ՝ «Նավավար Հարութին»-ը:

Անդրանիկ. Բոլոր երգերն էլ սիր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր