Դեպի վեր

Պարետատունը քննարկում է ՀՀ ժամանող անձանց թեստավորումն օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը

armenpress.am08/14/2020, 12:54

Պարետատունը քննարկում է ՀՀ ժամանող անձանց թեստավորումն օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն աշխատանքներ է իրականացնում Հայաստան ժամանող անձանցից կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների այն մեղմացմանը, որով վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը:

Նախատեսվել է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա նա 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստավորում և պատասխանի բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը հանվում է:

«Հիմա քննարկում ենք, որպեսզի հնարավորություն ստեղծվի ժամանողներից թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնել: Այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց Հունանյանը:

Վահան Հունանյանը նշեց, որ, եթե օդանավակայանում նմուշառում չի իրականացվում, Հայաստան ժամանած անձը միանգամից գնում է ինքնամեկուսացման վայր և այնտեղից իրավունք չունի դուրս գալ, նույնիսկ՝ թեստավորում անցնելու նպատակով:

«Եթե ցանկանում է թեստավորման արդյունքում դուրս գալ ինքնամեկուսացումից, պետք է լաբորատորիայից նմուշառման համար անձնակազմին հրավիրի իր ինքնամեկուսացման վայր: Տվյալ անձն իրավունք չունի դուրս գալ ինքնամեկուսացման վայրից, մինչև թեստի բացասական պա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր