Դեպի վեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Լիտվայի գործընկերներին առաջարկում է կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել

armenpress.am05/20/2022, 5:00

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Լիտվայի գործընկերներին առաջարկում է կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը մայիսի 20-ին ընդունել են Լիտվայի Հանրապետության ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին՝ Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Հանդիպմանը ներկա են եղել Լիտվայի Հանրապետության փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեն և Լիտվայի մի շարք համալսարանների ներկայացուցիչներ՝ ռեկտորներ, պրոռեկտորներ, դեկաններ և այլք։

«Փոխնախարարները շնորհակալություն են հայտնել Լիտվայի Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչներին այցելության և համագործակցության համար։ Նրանք շեշտել են, որ կրթությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այդ ոլորտում իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ միտված կրթության որակի բարելավմանը, արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ստեղծմանը։

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է միջկառավարական ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև առաջարկել է քննարկել կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ գիտության, կրթության և սպորտի բնագավառներում հայ-լիտվական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, հիմքեր՝ փոխգործակցության առավել առաջմղման և հայ-լիտվական հարաբերությունների խորացման համար։ Նա կարևորել է Լիտվայի փորձը և լավագույն փորձի փոխանակումը երկու երկրների միջև։ Առաջարկվել է սերտացնել համագործակցությունը երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, իրականացնել համատեղ տեղեկատվական նիստեր, դիտարկել թվ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր