Դեպի վեր

Նաիրի Հոխիկյան. ​Ադրբեջանի նախագահ Ալիևը փաստացի հայտարարեց իր մտադրությունների և ծրագրերի մասին

shamshyan.com03/6/2021, 7:30

Նաիրի Հոխիկյան. ​Ադրբեջանի նախագահ Ալիևը փաստացի հայտարարեց իր մտադրությունների և ծրագրերի մասին

Լրագրող, հաղորդավար Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանի նախագահ Ալիևը փաստացի հայտարարեց իր մտադրությունների և ծրագրերի մասին՝ չթաքցնելով ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները։

ՀՀ իշխանությունը շարունակում է լռել՝ արդարանալով, թե այդկերպ մտածում է Ադրբեջանում գերի պահվող մեր հայրենակիցների մասին։ Իրականում ՀՀ իշխանությունը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն քաղաքական, այլև ազգային ու պետական արժեհամակարգի նկատմամբ, կորցրել է կապը իրականության հետ։ Կորցրել է հայրենիք ու պետականություն կորցնելու զգացողությունը։

Վստահ եմ, որ ՀՀ բարձրագույն իշխանության անձնական օգտագործման չինովնիկները մոնիտորինգ են անում և զեկուցում իրենց վերադասին, հետևաբար առաջարկում եմ իմ ուղերձը ևս փոխանցել․

Հասկանում եմ, որ հայրենիքի գիտակցումը Ձեզ և ինձ մոտ խիստ տարբեր է։ Հայրենիքը Ձեզ համար այսօր լավ ապրելու, կուշտ լինելու արժեհամակարգ է, որտեղ հոգևոր արժեքներ չկան, կա միայն նյութականություն։ Ձեզ թվում է, թե, ասենք, Հադրութն ու Շուշին սոսկ բնակավայրեր են, որոնք կարելի է զոհաբերել հանուն Թուրքիայի հետ սահման բացելու․ չէ՞ որ թուրքական կապիտալի ներհոսքով Դուք և մյուս բոլոր հայաստանցիները լավ կապրեն, շատ փող կստանան, ապրանքներն ու ծառայությունները կլինեն ավելի հասանելի։

Այո, մակերեսի մակարդակում Դուք ճիշտ եք։ 2006-ին, 2007-ին, 2016-ին Ձեր բոլոր պնդումների ժամանակ Թուրքիայի հետ բացվելու միտքը կարմիր թելի պես անցել է՝ պատրաստ լինելով զոհաբերել ամեն տեսակի ազգային արժեք։ Ֆիզիկապես լավ ապրելու մարմաջը Ձեր և Ձեզ շրջապատող մարդկանց մեջ միշտ է եղել։ Ո՞վ չի ուզում լավ ապրել։

Ես էլ եմ ուզում, որ իմ երեխաներն ապրեն հարուստ Հայաստանում։
Հռետորական հարց չեմ տա, թե արդրո՞ք մեր զոհված հայրենակիցները չէին ուզում լավ ապրել։ Իհարկե, ուզում էին, բայց նրանք ունեին այլ արժեհամակարգ, որոնք խորթ են ձեզնից շատերին։

Հռետորական մեկ այլ հարց տամ՝ Դուք վստա՞հ եք, որ Ձեր երեխաները լավ կապրեն կամ ընդհանրապես կապրեն, երբ ավարտին հասցնեք բոլոր պայմանավորվածությունները։ Գիտեմ, որ կարդացած մարդ եք։ Գիտե՞ք գոնե մեկ դեպք, երբ մեր այսօրվա թշնամին կատարած լինի իր խոստումը։ Վստա՞հ եք, որ Ձեզ օգտագործ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր