Դեպի վեր

Մայներները գերազանցել են շորթող ծրագրերին

168.am12/10/2018, 7:42

Մայներները գերազանցել են շորթող ծրագրերին

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները ամփոփել են 2018 թվականի արդյունքները, և տարվա առանցքային միտումներից մեկն է դարձել կրիպտոմայներների քանակի նշանակալի աճը։ Օրինակ՝ կիբեռսպառնալիքների այդ տեսակին բախված ռուսաստանցի օգտատերերի թիվը  2017 թվականի համեմատ աճել է գրեթե կրկնակի. 2018-ին գրոհի է ենթարկվել յուրաքանչյուր տասներորդը։  Կրիպտոնայներերը գերազանցել են շորթող ծրագրերին, որոնք վերջին տարիների գլխավոր կիբեռսպառնալիքն էին։

Ընդհանուր առմամբ, 2018 թվականի սկզբից ռուսաստանցի օգտատերերի գործնականում 34%-ը ենթարկվել է վեբ-գրոհների, և «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումներն այդ երկրի օգտատերերի համակարգիչներում արգելափակել են 137 միլիոն ունիկալ վնասաբեր հղում։ Ավելի քան 37%-ը բախվել են տեղային սպառնալիքների, որոնք տարածվում են ոչ թե համացանցի, այլ հանվող կրիչների միջոցով։

Ռուսաստանի թրաֆիկում սպամի բաժինը կազմել է 53% (ամբողջ աշխարհում՝ մոտ 50%)։ Հարկ է նշել, որ սպամ-հաղորդագրություններում կարող է թաքնվել ոչ միայն աներես գովազդը, այլև խարդախերի տարածած նամակները և վնասաբեր ծրագրային ապահովումը։ 2018 թվականին «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումները նաև կանխել են ֆիշինգային կայքեր օգտատետերի անցնելու 89 միլիոն փորձ։ Ֆիշերներն ավելի շատ գրոհի են ենթարկել հետևյալ տիպերի կազմակերպությունների օգտատերերին. բանկեր (26%), վճարային համակարգեր (24%), գլոբալ համացանցային պորտալներ (19%) և սոցիալական ցանցեր (17%)։  Կիբեռհանցագործները հնարավոր զոհերի վրա արդյունավետ ազդեցության համար կիրառել են սպամի և ֆիշինգի ինչպես հասարակ, այնպես էլ բարդ հնարքներ։ Այսպես, նրանք իրենց նամակներում վկայակոչել են իբր ուժի մեջ մտած օրենքները, օրինակ, տվյալների պաշտպանության կանոնակարգը՝  GDPR-ը։ Սակայն, ամենանշանակալի տեղեկատվական առիթը, որը խարդախներն օգտագործել են այս տարի Ռուսաստանում, դարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Չարագործները համացանցում առաջարկել են խաղերի կեղծ տոմսեր, ինչպես նաև էժան չվերթեր և բնակարաններ։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի մասնագետները նշում են, որ գնալով ակտիվ են սկսել զարգանալ մոբայլ սպառնալիքները։ Այսպես, 2018 թվականի ընթացքում հայտնաբերվել է մոբայլ վնասաբեր ծրագրերի տեղադրման 4,9 միլիոն փաթեթ։ Ուրույն տեղ են զբաղեցնում մոբայլ բանկային տրոյական ծրագրերը. տարվա ընթացքում ընկերության լուծումները գրանցել են 144 հազար նման օբյեկտ, և դրանց քանակն անընդհատ աճում է։ Անցնող տարի ամենից ավելի նկատելի դարձավ Asacub բանկային տրոյական ծրագիրը, որը տարածվում էր ֆիշինգային SMS-հաղորդագրությունների միջոցով՝ առաջարկելով հղումով դիտել լուսանկարներ կամ MMS։ Օրեկան 40 հազար օգտատեր բախվում էր այդ տրոյական ծրագրին, իսկ Ռուսաստանին բաժին ընկավ վարակումների 98%-ը։ Բացի այդ, այս տարի մոբայլ օգտատերե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր