Դեպի վեր

Մեծերից մեծը՝ Ալեքսանդր Սպենդիարյան

panorama.am11/1/2022, 12:42

Մեծերից մեծը՝ Ալեքսանդր Սպենդիարյան

«Այն, ինչ Ալեքսանդր Սպենդիարյանը թողեց մեզ՝ անմահ է, անկորնչելի, և իր հեռազդեցությամբ ապագա սերունդների վրա՝ անգնահատելի: Նրա ներշնչող մեծ անունը երբե՜ք չի մոռանալու հայ ժողովուրդը, որին միշտ պիտի հուզե, ոգևորե նրա նվիրական անկրկնելի քնարը»,-գրող Ավետիք Իսահակյանն է ասել կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի մասին։

Այսօր էլ նրա թողած ժառանգությունը, նրա՝ հայկական մշակույթի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդը գնահատողները շատ են ու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում՝ կոմպոզիտորի շիրիմի մոտ, ծաղիկներ խոնարհեցին ու հարգանքի տուրք մատուցեցին մեծ արվեստագետին ծննդյան 151-ամյակի առիթով։

«Այսօր նշում ենք հայ դասական երաժշտության հիմնադիրներից Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 151-ամյակը։ Երկրի երաժշտական կյանքի կարևորագույն հիմնաքարը դրել է հենց Սպենդիարյանը։ Կյանքի վերջին 4 տարին է անցկացրել Հայաստանում, սակայն մեծ դեր է ունեցել հայ երաժշտաարվեստի զարգացման գործում՝ կոմպոզիտորական դպրոցի ստեղծում, հայկական առաջին սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրում, շատ ու շատ գործեր, դրանց շարքում, իհարկե, ամենակարևորներից մեկը՝ Հայաստանում համերգային կյանքի, մշակույթի ստեղծումը։
Հենց նրա օրոք են Հայաստանում սկսել առաջին մեծածավալ համերգները, Սպենդիարյանը մնում է մեր մեծերից մեծը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը։

Նրա խոսքով, Սպենդիարյանն այն բախտավորներից է, ում ստեղծագործական ժառանագությունը լիովին ուսումնասիրվել է դեռևս 20-րդ դարի կեսերին դիրիժոր, երաժշտագետ Գեորգի Բուդաղյանի ջանքերով, այդ բոլորը հրատարակվել են։

«Սակայն կոմպոզիտորի թողած ժառանգությունն անսպառ է, ժամանակ առ ժամանակ կատարում ենք ուսումնասիրություններ, այլ հարց է, որ նրա ժանրային ոչ բոլոր ստեղծագործություններն են այսօր հնչում»,- նշեց Մ. Օթարյանը։

Նա հայտնեց, որ բոլորովին վերջերս Գրականության և արվեստի թանգարանի Սպենդիարյանի ձեռագրերի ֆոնդում երկու նոր ձեռագիր են ուսումնասիրել, այս ամսվա վերջ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր