Դեպի վեր

Մեկնարկել է «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների գործով դատավարությունը

azatutyun.am07/24/2017, 3:15

Մեկնարկել է «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների գործով դատավարությունը

Այսօր Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է «Ջումհուրիյեթ» թերթի խմբագիրների, լրագրողների և մյուս աշխատակիցների դեմ հարուցված դատական գործով առաջին նիստը:

Ընդդիմադիր պարբերականի 19 աշխատակից, որոնցից 11-ը շուրջ 9 ամիս կալանավորված են, մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով հանդերձ խմբավորմանը աջակցելու» և «խմբավորմանը անդամակցելու» մեջ: Նրանց 7,5-ից մինչև 43 տարվա ազատազրկում է սպառնում:

Դատական նիստի ժամանակ «Ջումհուրիյեթ»-ի լրագրողներից Քադրի Գյուրսելը իր պաշտպանական խոսքում հայտարարել է, թե առաջադրված մեղադրանքները իրականության հետ որևէ աղերս չունեն, և իրեն պատժում են լրագրող մնալու համար՝ չնայած իշխանությունների սպառնալիքներին:

Ամաստանյալներից Աքըն Աթալայն էլ իր ելույթի ժամանակ նշել է, որ դատական գործը երկու նպատակ է հետապնդում՝ լռեցնել «Ջումհուրիյեթ» թերթը և լրագրողներին ցույց տալ, թե ինչ ճակատագիր է նրանց սպասվում իշխանությունների համար անցանկալի հրապարակումներ հեղինակելու դեպքում:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցում են, որ գործընկերներին աջակցելու համար մի շարք լրագրողներ, իրավապաշտպան կազմակերպությունների անդամներ, քաղաքացիական ակտիվիստներ, ընդդիմադիր պատգամավորներ այսօր առավոտյան հավաքվել են «Ջումհուրիյեթ» պարբերականի խմբագրության շենքի դիմաց և «Լրագրությունը հանցանք չէ», «Ջումհուրիյեթը չի լռելու» վանկարկումներով ու պաստառներով երթով քայլել դեպի արդարադատության պալատ:

Ամիսներ շարունակ դատական գործընթացին հետևող ակտիվիստները հայտարարել են, որ առաջիկա հինգ օրերին նստացույց են անելու Արդարադատության պալատի առաջ:

«Ջումհուրիյեթ» պարբերականի աշխատակիցների դատավարությանը անդրադարձել է նաև միջազգային հանրությունը: Թուրքական «Հյուրիյեթ»-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը Թուրքիային կոչ է արել «դադարեցնել հետապնդումը և ազատ արձակել բոլոր այն լրագրողներին, ովքեր բանտարկվել են մասնագիտական գործունեությա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր