Դեպի վեր

«Հակախորհրդայինները» ցուցահանդեսը պատմում է ստալինյան տեռորի հայ զոհերի մասին

azatutyun.am09/22/2017, 3:05

«Հակախորհրդայինները» ցուցահանդեսը պատմում է ստալինյան տեռորի հայ զոհերի մասին

Հայաստանի ազգային արխիվը, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը և Ազգային գրադարանն այսօր Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում բացեցին «Հակախորհրդայինները» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Խորհրդային Միությունում տեղի ունեցած Մեծ տեռորի 80-րդ տարելիցին:

Ինչպես խորհրդային մյուս հանրապետություններում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում վիթխարի չափերի հասած բռնությունները մի քանի տասնյակ միլիոն մարդու կյանք են խլել: 80-ականների վերջին անգամ խոսվում էր այն մասին, որ ստալինյան քաղաքական բռնաճնշումների, տեռորի արդյունքում զոհերի թիվն ավելի մեծ է եղել, քան Խորհրդային Միությունում երկրորդ աշխարհամարտի ընթացքում զոհվածներինը: Վերջիննիս թիվը պաշտոնապես հայտարարվում է 20 միլիոն:

Այն սոսկալի ժամանակաշրջանում՝ 1937-ից մինչև Ստալինի մահն ընկած ժամանակաշրջանում թե՛ բռնաճնշումների, թե՛ բռնի տեղահանումների, թե՛ հազարավոր գնդակահարությունների մասին Հայաստանում, որոնց արդյունքում, ինչպես այսօր շեշտում էին ցուցահանդեսի կազմակերպիչները, մոտ 60 հազար մարդ է զոհվել, աքսորվել, մահացել համակենտրոնացման ճամբարների դաժանագույն պայմաններում և այլն:

«Մեր խնդիրն է խուլ վախը, բացահայտված վախը, կուտակված տագնապը, չգիտակցված նաև խնդիրը տեղափոխել նաև հանրային դաշտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցահանդեսի կազմակերպիչներից «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Հրանուշ Խառայանը:

Նա ընդունեց, որ ցուցահանդեսը չի տալիս ընդհանուր պատկերը․ - «Չեմ կարծում, որ տալիս է: Շատ ավելի լավ կլիներ երևի միայն մի կոնկրետ խնդիր վերցնել: Բայց մենք այնքան տեղյակ չենք․․․ Օրինակ, մենք վերջում սրահ ունենք դեպորտացիաների մասին: Դեպորտացիաներին այնքան անտեղյակ են: Դեպորտացիաները Հայաստանում սկսվել են 37 թվին․ խմբային, ընտանիքով աքսորները՝ հավերժ աքսորները: Նույնիսկ այդ տերմինները չունենք․․․ Մենք այստեղ, օրինակ, դրել ենք այդ երևույթի հետ կապ ունեցող փաստաթղթերը 37 թվից: Դրել ենք Ղրիմի հայերի աքսորը, համշենցի հայերի աքսորը և բավ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր