Դեպի վեր

Սենսացիոն հայտարարություն Ստեփանակերտից․ Քոչարյանը սպասարկել է Բաքվի օրակարգը

1in.am11/12/2019, 5:36

Սենսացիոն հայտարարություն Ստեփանակերտից․ Քոչարյանը սպասարկել է Բաքվի օրակարգը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը շարունակում է դատավարական գործընթացն արհեստականորեն ձգձգելու մարտավարությունը։ Այսօրվա դատական նիստում ներկայացվել են դատավորի, դատախազի ինքնաբացարկի միջնորդություններ։ Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր մերժել է Քոչարյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը: Երկրորդ նախագահի պաշտպան Խուդոյանը պնդել էր, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք իր պաշտպանյալի նկատմամբ։

Բացարկի միջնորդությունը, իհարկե, մերժվեց, սակայն պաշտպանական կողմին հաջողվեց ևս յոթ օրով հետաձգել գործի բովանդակային քննությունը․ դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 19-ին։

Սակայն Ռոբերտ Քոչարյանի անձն ակտիվորեն քննարկվում է նաև դատարանի պատերից դուրս, մանավանդ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարություններից հետո։ Լավրովը Երևանում երեկ ասել էր, թե Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն «ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը» որոշել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Արցախը: Սա, թերևս, սենսացիոն հայտարարություն է՝ առնվազն Հայաստանի ներքաղաքական զարգացումների տեսանկյունից, որովհետև Լավրովի նման բարձրակարգ դիվանագետը, անշուշտ, պատկերացնում էր, թե իր այս հայտարարությունն ինչպիսի արձագանք կունենա Հայաստանում՝ հեղափոխական իշխանության ու հին համակարգի հակադրության համատեքստում։

Լավրովը, իհարկե, չի մանրամասնել, թե Հայաստանի որ ղեկավարին է ակնարկում, սակայն ակնհայտ է, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է․ զուտ ժամանակագրորեն պաշտոնական Արցախը մինչև 1998-ի նոյեմբերը եղել է բանակցային գործընթացի սուբյեկտ։

Արցախից, սակայն, պնդում են՝ այս թեման Ադրբեջանն է շահարկում և հենց Ադրբեջանն է ցանկանում, որ Արցախը չվերադառնա բանակցային սեղանին: Պատասխանելով օրաթերթերից մեկի հարցին՝ ում նկատի ուներ Լավրովը` Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է. «Գիտեք, ես չգիտեմ` ում է ակնարկում: Բայց պետք է հստակ ասել, որ դա Ադրբեջանի քմահաճույքն է եղել` անկախ ամեն ինչից: Եթե իրենք շահագրգռված են, որ վերադառնա բանակցային սեղան, ինչո՞ւ հիմա չեն ասում: Եվ բացի դ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր