Դեպի վեր

Խախտվել են պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները. տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել

armtimes.com09/23/2021, 12:00

Խախտվել են պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները. տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի սեպտեմբերի 6-ից 17-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է թվով 87 դեպք, որից 48 դեպքով հաշվարկվել է 37.038.476 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 57 դեպքով հաշվարկվել է 2.758.041 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 3.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 42 դեպքով հաշվարկվել է 36.490.840 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 2.415.000 շրջակա միջավայրին հասցված ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 522.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 6 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 25.636 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 343.041 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Հաշվետվությունների սահմանված ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր