Դեպի վեր

Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի «Հայաստանի բյուջեն 2018-ից ի վեր ավելացել է 1.1 մլրդ դոլարով» հայտարարության մասին

b24.am04/10/2020, 12:36

Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի «Հայաստանի բյուջեն 2018-ից ի վեր ավելացել է 1.1 մլրդ դոլարով» հայտարարության մասին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ՀՀ պետական Բյուջեի աճի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորև նշված տեսանյութում ասում է, որ «Հայաստանի բյուջեն 2018-ից ի վեր ավելացել է 1.1 մլրդ դոլարով»: Կուզենայի հասկանալ նրա ասածը։ Վախենում եմ, որ գործ ունենք կատարյալ ապատեղեկատվության հետ։ Նախ, «Հայաստանի բյուջե» չկա։ Կան «ՀՀ պետական բյուջե» և «ՀՀ համախմբված բյուջե»։ Նրանց միջև տարբերությունը էական չէ։ Եվ այսպես, ըստ այդ նույն կառավարության պաշտոնական թվերի ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով 2017-ին կազմել է 1.237 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 1.559 մլրդ դրամ (https://www.armstat.am/file/article/sv_12_17a_211.pdf | https://www.armstat.am/file/article/sv_12_19a_211.pdf)։

Հավելաճը՝ 329 մլրդ դրամ կամ 650 մլն դոլար։ Ծախսերը կազմել են 1.503 և 1.623 մլրդ դրամ. հավելաճը 120 մլրդ դրամ կամ 250 մլն դոլար։ Այսպիսով, համաձայն պաշտոնական վիճակագրության 1.100 մլն դոլար թիվ գոյություն չունի։ Նույն տեսահոհովակում վարչապետն ասում է բյուջեի միջոցների տարեկան 30-35 կամ նույնիսկ 40% աճի մասին։ Նորից կատարյալ ապատեղեկատվություն։ 2 տարում բյուջեի եկամուտներն աճել են 26%-ով, իսկ ծախսերը սոսկ 8%-ով։ Գնաճն էլ չհաշված։ Եթե գնաճը հաշվի առնենք, ապա 2 տարում բյուջեի ծախսերն ավելացել սոսկ 3.5%-ով։ Միգուցե վարչապետը ոգևորված է ընթացիկ տարվա կատարողականով։ Բայց այստեղ էլ արտառոց ոչինչ չկա։ Հունվարին ստացվել է 152 մլրդ դրամ եկամուտ, որն, իհարկե, նախորդ տարվանից շատ ավելի շատ է։ Բայց փետրվարին ունեք սոսկ 90.7 մլրդ, նախորդ տարվա 91.3-ի և 2018-ի փետրվարի 90 մլրդ-ի դիմաց։ Բանն այն է, որ 2020-ի հունվարին խախտելով ԵԱՏ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր