Դեպի վեր

ՊԵԿ․ «Սանիթեք»-ը խուսափել է հարկերը վճարելուց

azatutyun.am08/13/2019, 2:00

ՊԵԿ․ «Սանիթեք»-ը խուսափել է հարկերը վճարելուց

Երևանի աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը ստանձնած աշխատանքները թերի կատարելուց բացի, ըստ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ), նաև հարկերը վճարելուց է խուսափել:

Պետական գերատեսչությունը պաշտոնապես պարզաբանում է, որ ի սկզբանե «Սանիթեք ինթերնեյշնլ»-ն իր հայաստանյան մասնաճյուղի հետ իր գործունեությամբ պայմանավորված հանդիսացել է ԱԱՀ վճարող, սակայն հետագայում ընկերությունը գտել է, որ աղբի տեղափոխումը կարող է դիտարկել որպես բեռնափոխադրում, ինչի դեպքում, ըստ հաստատագրված վճարների մասին» օրենքի, կարող է ԱԱՀ չվճարել։

ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը այսօր հրավիրած ասուլիսում պարզաբանեց․ - «Սսա նշանակում է, որ աղբահանության ընդհանուր գործընթացից ընդհանուր ցիկլի մեջ ներառված ծառայությունների մի մասը, այն է՝ սանիտարական մաքրման ծառայությունները, ձմեռային պահպանման ծառայությունները, ընկերությունը շարունակել է հարկվել ավելացված արժեքի հարկով, իսկ աղբի տեղափոխության կոնկրետ գործընթացը վերջինս համարել է բեռնափոխադրում»:

ՊԵԿ-ի պաշտոնական դիրքորոշմամբ՝ «Սանիթեք»-ի գործունեության՝ աղբի տեղափոխության մասը հաստատագրված վճարների մասին օրենքով չի կարող դիտարկվել և որակվել որպես բեռնափոխադրում․ - «Աղբի տեղափոխությունն աղբահանման գործընթացի մի առանձին բաղկացուցիչ մաս է և ներառվում է ընդհանուր աղբահանության ծառայության շրջանակներում, վերջինս առանձին բեռնափոխադրման տեսակ չի հանդիսանում»:

Հաստատագրված վճարների մասին օրենքը 2018-ի հունվարի 1-ից ուժը կորցրել է, իսկ «Սանիթեք»-ն առաջ է քաշել «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի 7-րդ հոդվածը, որը սահմանում է․ - «Օտարերկրյա ներդրումները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD393399
EUR414426
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր