Դեպի վեր

Առողջապահության նախարարը նույն անձին 3 ամիսը մեկ պաշտոն է շնորհում

168.am07/12/2019, 4:12

Առողջապահության նախարարը նույն անձին 3 ամիսը մեկ պաշտոն է շնորհում

Առողջապահության նախարարությունում հաջողակ համարում են ոչ թե ոլորտը համակարգող Արսեն Թորոսյանին, ով հեղափոխության ուժով միանգամից նախարար դարձավ, այլև տեղակալին, որին նախարարը տարվա մեջ մի քանի անգամ պաշտոնի բարձրացում է ապահովել:

Խոսքը՝ վերջինը Առողջապահության փոխնախարար դարձած Հովհաննես Հարությունյանի մասին է: Նա փոխարինում է կաշառք վերցնելու պահին ձերբակալված Արսեն Դավթյանին:

Այսօր նա ի պաշտոնե համակարգում է այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ մարզային առողջապահությունը, լիցենզավորման ոլորտը, առողջապահական ԾԻԳ-երի աշխատանքը, ստոմատոլոգիական ծառայությունները և այլն:

Նկատենք՝ Առողջապահության 31-ամյա փոխնախարարն իր աշխատանքային կենսագրությունը սկսել է միանգամից ղեկավարի պաշտոնից՝ 2016-ին նշանակվելով Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկայի» ղեկավար:

Հեղափոխությունից հետո Հովհաննես Հարությունյանին նկատել է ՀՀ Առողջապահության նախարար դարձած Արսեն Թորոսյանը, նրան տեղափոխել է Երևան: Այստեղ 9 ամսում Հովհաննես Հարությունյանը միանգամից երեք անգամ պաշտոնի թռիչքաձև բարձրացում է ունեցել: Նախ, նա 2018թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի (ԲԿ) տնօրենի տեղակալն է եղել՝ պոլիկլինիկական գծով, ամիսներ անց՝ 2019թ. փետրվարին՝ նախարարի խորհրդականը, իսկ դրանից երկու ամիս անց՝ 2019թ. ապրիլին, նվաճեց փոխնախարարի պաշտոնը:

Նախարարության ներսում զարմացած են, որ նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի և դաշնակցականների հետ մշտապես փայլուն հարաբերություններ ունեցած անձը այսպիսի նվաճումներ է արձանագրում հեղափոխական Հայաստանում, չնայած ընդգծում են նաև Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մատուցած նրա ծառայությունը:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքում Շիրակի մարզում Փաշինյանի գլխավորած կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված այս թեկնածուն կարողացել է շուրջ 4000 ձայն բերել: Եվ ձայների այս մեծ քանակը, ինչպես ցույց տվեց ժամանակը, Արարատի սկանդալային մարզպետ Գարիկ Սարգսյանի օրինակով՝ Նիկոլ Փաշինյանը չափազանց է արժևորում, խոշոր ծառայություն համարում իր գլխավորած կուսակցությանը:

Ճիշտ նույն պատճառահետևանքային կապով է Հովհաննես Հարությունյանը ընտրական հաջողություններից հետո հայտնվել նախարար Թորոսյանի կաբինետում: Այսօր Հովհաննես Հարությունյանը նախարարի միակ կուսակից տեղակալն է:

Ինքն անձամբ այս թռիչքաձև հաջողությունները նորմալ է համարում իր աշխատասիրության դիմաց: Այսպես է բնութագրում երիտասարդ փոխնախարարն ինքն իրեն, սակայն իր անձի առավելությունների մասով «համեստորեն» լռում է, երբ կոնկրետ հարցադրումով փորձում ենք հասկանալ, թե հատկապես ի՞նչ արդյունքի կամ բացառիկ ո՞ր հատկանիշի համար է նախարար Թորոսյանը իրեն այսքան արագ տեմպերով առաջ մղում:

Բայց այս ամենից զատ կա ավելի ուշագրավ տեղեկություն. մեկ տարում 3 բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած Հարությունյանն առաջիկայում նոր նշանակման է հավակնում։ Այս մաիսն 168.am-ին փոխանցում են նախարարության աղբյուրները:

Տեղեկացնում են՝ Հովհաննես Հարությունյանի համար «իդեա ֆիքս» է դարձել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը, նրան չի բավարարում ԲԿ-ի կառավարման խորհրդի անդամի կարգավիճակը: Փաստորեն, Երևանի ամենամեծ ԲԿ-ներից մեկը, որտեղ ահռելի ծավալով պետպատվերի շրջանառություն կա և վճարովի ծառայությունների լայնածավալ ռեսուրսներ, գայթակղիչ կարող էր լինել փոխնախարարի համար:

Հեղափոխությունից հետո ամենաինտրիգայինը դարձած այս մեծ պետական ԲԿ-ն գլխավորելու մղումը, ասում են, Հովհաննես Հարությունյանը չի թաքցրել նաև այն ժամանակ, երբ աշխատում էր տնօրենի տեղակալի պաշտոնում: Այսօր նույն ԲԿ-ում պահպանած կապերի միջոց...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477.5
EUR531536
RUR7.537.63
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր