Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հուլիսի 27-ին հանդիպել է Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Պիեռ Բուասիի հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով.
«Հանդիպման ընթացքում նախարար Բուասսին ներկայացրեց Լիբանանի սոցիալական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը:
Դեսպան Մկրտչյանն իր հերթին զրուցակցին տեղեկացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ...