Դեպի վեր

Սևանցիներն օրվա հացի խնդիր ունեն

168.am09/17/2019, 3:00

Սևանցիներն օրվա հացի խնդիր ունեն

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և դուստրերի հետ Սևանի թերակղզում էր՝ մասնակցելու ձկան փառատոնին: Նա ողջունել էր փառատոնի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Սևանի լճին հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանն ու խթանմանը:

Նոր կառավարությունից սպասումներ ունեն նաև սևանցիները, ովքեր մեզ հետ զրույցում հիշեցնում են, որ Սևանը ոչ միայն սեզոն է, ոչ միայն լիճ ու ժամանց, որ այստեղ նաև մարդիկ են ապրում, ովքեր ունեն օրվա հացի խնդիր: Նրանք նշում են նաև, որ իրենց աշխատանքը հիմնականում սեզոնային է՝ երեք ամիս:

«Երևի մի 70 տոկոսը Սևանից դուրս են եկել իրենց գոյությունը պաշտպանելու համար. էն չի, էլի, հիմնականում աշխատանքային տեղեր չկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գործարանային փողոց թիվ 6 հասցեում գտնվող հանրակացարանի բնակչուհի տիկին Ռայան:

Ի դեպ, հանրակացարանում շուրջ 30 ընտանիք է ապրում, մինչդեռ  ապրելու տարրական պայմաններ չկան. սանհանգույցի ու  տանիքի անմխիթար վիճակը, քարաթափումներն ու խոնավությունը մարդկանց տարիներ շարունակ ստիպել է դիմել պատկան մարմինների՝ եկել խոստացել են ու գնացել. նորերից էլ են դժգոհ.

«Քաղաքապետին, մարզպետին դիմել ենք այս շենքի համար. էկան փչեցին գլխներիս՝ թողին գնացին: Կանալիզացիայի համար եկան. Հես ա արդեն ամիսը լրանում է, էլ ոչ գնալ  կա, ոչ գալ կա,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր