Դեպի վեր

Երևանում կրակոցների ու սպանության փորձերի փաստով ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալներից մեկին, ով թաքստոցից ներկայացրել է ավտոմատը. Porsche-ն էլ, որի վրա հայտնաբերվել էր կրակոցի 18 հետք, տեղափոխվել է «պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com05/13/2022, 1:00

Երևանում կրակոցների ու սպանության փորձերի փաստով ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալներից մեկին, ով թաքստոցից ներկայացրել է ավտոմատը. Porsche-ն էլ, որի վրա հայտնաբերվել էր կրակոցի 18 հետք, տեղափոխվել է «պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, ապա հայտնաբերել այսօր Երևանում կրակոցներ արձակած կասկածյալին։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների հսկայածավալ աշխատանքի արդյունքում Շենգավիթ վարչական տարածքում հայտնաբերվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Բեգլար Հ-ն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ, նա ձերբակալվել է։

Գ. Շամշյանի տեղեկւթյուններով՝ ոստիկանների և քննիչների՝ դեպքի վայրի լրացուցիչ զննության ժամանակ կասկածյալ Բեգլար Հ-ն մատնացույց է արել այն վայրը, որտեղ թաքցրել է հանցագործության գործիք հանդիսացող ԱԿՍ տեսակի ինքնաձիգը։

Քննիչն այն առգրավել է և նշանակել է դատաձգաբանական, դատագենետիկական և դատաքիմիական փորձաքննություններ, քանի որ ավտոմատի հետ հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանների և քննիչների հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում դեպքի հետ կապված՝ պարզվել են նաև որոշ հանգամանքներ, որոնց մասին, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։ Սակայն մինչև դանակահարություններն ու կրակոցները, հակառակ կողմերի միջև գումարային հարցի շուրջ տեղի է ունեցել զրույց, որ վերածվել է վիճաբանության, ապա ավարտվել դանակահարություններով ու կրակոցներով։

Այս պահին, որպես կասկածյալներ, 3 հոգի որոնվում են։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել շտապօգնության բժշկի կողմից, ով հայտնել էր, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանն ու նույն վարչության Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Ոստիկանն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր