Դեպի վեր

Հայկական շոու-բիզնեսի հայտնիները՝ Արամեի նոր տեսահոլովակի շնորհանդեսին (ֆոտո/վիդեո)

slaq.am09/11/2019, 8:36

Հայկական շոու-բիզնեսի հայտնիները՝ Արամեի նոր տեսահոլովակի շնորհանդեսին (ֆոտո/վիդեո)

Ռիթմիկ, թեթեւ, գունավոր եւ դրական՝ այսպիսին է ըստ Արամեի իր նոր՝ «Յար ունեմ, պարում եմ» աշխատանքը, որի տեսահոլովակի պրեմիերան կայացավ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, նորաբաց «Արամե» կարաոկե ակումբում:

Երգիչը համագործակցել է ամերիկաբնակ DJ Jilber-ի հետ. երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությունը գրել է ինքը՝ Արամեն: Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում, ռեժիսորը երգչի պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանն է, օպերատոր՝ Արտյոմ Աբովյան, հագուստի ոճով զբաղվել է դիզայներ Արամ Նիկոլյանը, պարերը՝ «Ամարաս» համույթի:

«Տեսահոլովակը համընկավ այն ժամանկաշրջանի հետ, երբ ակումբը պետք է վերանրոգվեր հիմնովին: Որոշեցի համատեղել ակումբի բացումն ու տեսահոլովակի պրեմիերան»,-ասում է Արամեն, որը կարեւորում է, ժամանակ առ ժամանակ, աշխատանքների հանրայնացումը՝ շնորհանդեսների միջոցով.

«Շնորհանդեսն, իրականում, շատ կարեւոր բան է տվյալ գործը ներկայացնելու համար, բայց այն պետք է լինի այն ժամանակ, երբ աշխատանքդ գլոբալ է. ոչ բոլոր աշխատանքներն են այդպիսին լինում: Շնորհանդեսը պետք է ներկայացնի քո կատարած աշխատանքը: Օրինակ՝ ես տարվա ընթացքում նկարում եմ 3-4 տեսահոլովակ, բայց չեմ կարող ունենալ 3-4 շնորհանդես: Միգուցե, կոպիտ հնչի, բայց չեմ կարծում՝ ամեն տեսահոլովակ «արժանի է» ունենալ շնորհանդես»:

Տեսահոլովակում հեռուստադիտողը կզգա կուբական մթնոլորտ: Հենց դա էլ եղել է ռեժիսորի ն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր